ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մաքքեյնը քննադատել Է Թրամփին Պուտինին շնորհավորելու համար

Рамблер/новости

ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնը քննադատել է Դոնալդ Թրամփին ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վերջին ընտրություններում հաղթելու կապակցությամբ շնորհավորելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Մաքքեյնի խոսքով՝ այդ հեռախոսազանգը «վիրավորել է Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որը զրկված էր ազատ կամաարտահայտման իրավունքից, ազատ ընտրությունից և իր երկրի ապագան որոշելու հնարավորությունից»:

«ԱՄՆ-ի նախագահը չի կարող լինել ազատ աշխարհի առաջնորդը, եթե նա դիկտատորներին շնորհավորում է կեղծ ընտրություններում հաղթելու առթիվ»,- հայտարարել է սենատորը: Մարտի 20-ին Թրամփի և Պուտինի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում ԱՄՆ-ի ղեկավարը ՌԴ նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Թրամփը զրույցը որակել է «շատ լավ» և ակնարկել, որ մոտ ժամանակներս ինքը և Պուտինը կարող են անձնական հանդիպում ունենալ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    18 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: