ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստան. վերջին 8 տարիների առաջին մահապատիժը

      Մումբայում 2008թ. զինյալների կողմից իրականացված արյունահեղ գործողությունների միակ դատապարտված Մուհամեդ Աջմալ Ամիր Քասաբը մահապատժի է ենթարկվել Հնդկաստանում:
       Պակիստանցի Քասաբը մասնակցել է մեգապոլիսի վրա իրականացված դաժան հարձակմանը և միակն է եղել, ում ոստիկանությունը կարողացել է ողջ ձերբակալել: 2010թ. նա դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի: Օգոստոսին Հնդկաստանի Գերագույն դատարանը մահապատիժն ուժի մեջ է թողել: Հանցագործի կողմից ներում շնորհելու խնդրանքը այս ամսվա սկզբին մերժվել է Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուկերջի կողմից:  
       Հիշեցնենք, որ 2008թ. նոյեմբերի 26-ին Մումբայում "Լաշկար է Թայբա" խմբավորման ծայրահեղականների կողմից հարձակման ենթարկվեցին "Թաջ Մահալ" և "Թրայդենթ Օբերոյ" հյուրանոցները, երկաթգծի կենտրոնական կայարանը և Nariman House բնակելի համալիրը: Հետաքննության տվյալներով, Քասաբը և նրա 9 հանցակիցները 60 ժամ շարունակ ահ ու սարսափի մեջ են պահել ողջ բազմամիլիոնանոց Մումբայը: Միայն դրանից հետո իշխանություններին հաջողվել է ճնշել Հնդկաստանում վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած ամենադաժան ահաբեկչական հարձակումը: Բացի 166 սպանվածներից, ահաբեկչության զոհ դարձավ ևս 238 մարդ՝ ստանալով տարբեր վնասվածքներ:       Քասաբի գործի առնչությամբ վկայության գործընթացն սկսվել էր 2009թ. և ավարտվել ռեկորդային ժամանակահատվածում՝ ձգվելով մեկ տարուց ավել:
      Հիշեցնենք նաև, որ ընթացիկ տարվա հունիսի 21-ին Դելիում ձերբակալեցին ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբու Համզին: Համաձայն նրա վկայությունների, ահաբեկչական հարձակման ետևում կանգնած են եղել Պակիստանի իշխանությունները:
      Նշենք, որ սա Հնդկաստանում իրականացված առաջին մահապատիժն է՝ սկսած 2004թ.:
      2004թ. Հնդկաստանում իրականացված մահապատիժը հանգեցրեց երկու երեխայի մահվան, որոնք հետաքրքրությունից դրդված որոշել էին կախաղան "խաղալ":
      Այն ժամանակ 41-ամյա Դհանանջո Շաթերջին, ով մեղադրվում էր դպրոցական աղջկան բռնաբարելու և սպանելու մեջ, կախաղան բարձրացվեց բանտարկության 13 տարիներից հետո:
         Մահապատժի իրականացման մանրամասների մեկնաբանումը հանգեցրեց աղետի: Հնդկաստանում մի քանի երեխաներ որոշեցին "խաղալ" մահապատիժ և մահացան:
      14-ամյա Փրեմ Գաեկվադը մահացավ՝ փաթաթելով պարանի մի ծայրն իր վզին, իսկ մյուս ծայրը՝ իր սենյակի առաստաղից կախված հովացուցիչին, որից հետո տղան սկսել է ճոճվել՝ փորձելով վերականգնել իրադարձությունների ընթացքը:
      Երեխայի հայրը պատմել է, որ Փրեմը շատ
խելացի, սակայն հետաքրքրասեր երեխա է եղել:  Նա մշտապես հարցեր է տվել այն մասին, թե ինչպես է իրականացվելու Դհանանջո Շաթերջիի կախաղանը:
      Վերջինիս մահապատժի մասին լուրը բոլոր հեռուստաալիքների գլխավոր թեման դարձավ բավական երկար ժամանակ, իսկ Փրեմը պարբերաբար դիտում էր այդ ամենը:
      14-ամյա տղայի մահվան դեպքը միակը չէր երկրում: Մահացավ նաև 12-ամյա աղջիկ՝ փորձելով իր փոքր եղբորը ցուցադրել մարդասպանի կախաղանը:
      Այս ամենի պատճառն այն է, որ երեխաները բավական բնական հետաքրքրություն են դրսևորում այն ամենի նկատմամբ, ինչը սովորականի սահմաններից դուրս է: Ուստի, եթե անգամ հնարավոր չէ վերացնել մահապատիժը բոլոր երկրներում, անհրաժեշտ է երեխաներին զերծ պահել այդ և մի շարք այլ գործողությունների ականատեսը լինելուց, որոնք կարող են խեղաթյուրել մանկական փխրուն հոգեբանությունը:  
"Արմեդիա" ՏՎԳ
21.11.2012


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2025
       
    26.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: