Վատիկանում կբացվի Տիեզերական եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու արձանը
Ապրիլի 5-ին Վատիկանում տեղի կունենա Գրիգոր Նարեկացու արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Վատիկանի այգիներում հայ քանդակագործ, ՀՀ ժողովրդական արտիստ Դավիթ Երևանցու ձեռքին պատկանող արձանի տեղադրման աշխատանքներն ավարտվել են դեռ մարտի 21-ին: Չեխիայում ձուլված՝ երկու մետրանոց բրոնզե արձանի պատմությունը սկսվել է 2016թ.-ից, երբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ուխտագնացություն կատարեց դեպի առաջին քրիստոնյա երկիր՝ Հայաստան: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրեց Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես ուխտագնացության խորհրդանիշ՝ հույս հայտնելով, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում, ինչին պապը հավանություն տվեց:
Հայ գրականության վերածնության հիմնադիր և փիլիսոփայական մտքի հանճար, քրիստոնյա հոգևորական և աստվածաբան, Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու կյանքի մասին այսօր շատ քիչ տեղեկություններ են պահպանվել:
Հայտնի է, որ Նարեկացին ծնվել է 10-րդ դարում Վասպուրական նահանգի Ռշտունի գավառի Նարեկ գյուղում՝ Խոսրով եպիսկոպոսի ընտանիքում, և մանուկ հասակից կապված է եղել հոգևոր աշխարհին և կրոնափիլիսոփայական գրականությունը: Ուսումը ստացել է Նարեկա վանքում՝ Անանիա Նարեկացու մոտ, ապա դարձել վանական:
Նարեկացու գրչին են պատկանում բազմաթիվ ստեղծագործություններ՝ գանձեր, տաղեր, թղթեր, սակայն նրա գրական ժառանգության գագաթնակետը «Մատյան ողբերգությունն» է՝ «Նարեկը»՝ հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքը, մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքներից մեկը, որով Նարեկացին հռչակ է ձեռք բերել հայ և համաշխարհային գրականության մեջ:
Նարեկացին կարողացել է թափանցել մարդկային սրտի խորքերը և վեր հանել ամենանվիրական զգացմունքները: Նարեկացու պոեմը անգամ թարգմանության մեջ աստվածային է հնչում, ուստի բազմաթիվ մեծանուն հեղինակներ մինչև օրս իրենց հիացմունքի խոսքն են ուղղում և գլուխ խոնարհում Նարեկացու ստեղծագործության և փիլիսոփայական ու աստվածային մտքի առջև:
Հայ Առաքելական Եկեղեցու կողմից Գրիգոր Նարեկացին սրբադասվել է։
2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։ Հատկանշական է, որ եկեղեցու ուսուցիչների ընդհանուր ցանկը 36 անունից է բաղկացած, որից մեկը Սուրբ Գրիգոր Նարեկացին է:
Իսկ 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Այս կոչումը բարձրագույնն է, որ կարող է շնորհել Հռոմի պապը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 2,57 կմ/ժ