ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին

mes.am

Ապրիլի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ նախարար Տոնոյանը բարձր գնահատեց հայ-ռուսական համագործակցությունը արտակարգ իրավիճակների ոլորտում՝ որպես սերտ համագործակցության ձեռքբերում նշելով դեսպանի պաշտոնավարման օրոք Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծումը և ակտիվ գործունեությունը: «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը մեծ դերակատարում ունի աղետների ռիսկի նվազեցման գործընթացում ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև՝ տարածաշրջանային մակարդակով»,- ընդգծեց ԱԻ նախարարը:

Արձագանքելով դեսպան Վոլինկինը շնորհակալություն հայտնեց կառուցողական համագործակցության համար և վստահություն հայտնեց, որ այն շարունակվելու և ընդլայնվելու է:

Կողմերը քննարկեցին նաև սեյսմոլոգիայի, գեոֆիզիկայի, հիդրոօդերևութաբանության և կլիմայի փոփոխության բնագավառում համագործակցության շարունակականության ապահովման հնարավորությունները, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի, Հայաստանում տեղակայված Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության վարչության համատեղ ուսումնավարժությունների և աղետներին արձագանքման պլանների իրագործումը:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը ռուսական կողմին հրավիրեց մասնակցելու այս տարի դեկտեմբերի 5-ից 7-ը մեր երկրում «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող Սպիտակի երկրաշարժի հիշատակման 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, որոնց շրջանակում իրականցվելու են՝ միջազգային համաժողով, համապետական վարժանք և Դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: