ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:  Ուղերձում ասվում է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները մեր ժողովուրդների համար առանձնահատուկ տոնի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս տարեթիվն ընդմիշտ գրանցված է մեր պատմության մեջ: Մարտի դաշտում ուս ուսի հերոսաբար կռվող և թիկունքում անձնազոհաբար աշխատող մեր հայրերի ու պապերի՝ հաղթողների սերնդի անմահ սխրանքն իր վճռորոշ ներդրումն ունեցավ ֆաշիզմից աշխարհն ազատագրելու գործում:

Մեր ժողովուրդների եղբայրական բարեկամությունը, որն ավելի էր ամրապնդվել պատերազմի դաժան տարիներին, ամուր հիմք է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների համար, որոնք անփոփոխ զարգանում են դաշնակցային փոխգործակցության հունով՝ ի շահ ապագա սերունդների:

Հարգելի Դմիտրի Անատոլիի, խնդրում եմ Ռուսաստանում բնակվող վետերաններին փոխանցել քաջառողջության ու բարօրության, իմ խորին երախտագիտության խոսքերը, իսկ ռուսաստանցիներին՝ խաղաղություն ու բարգավաճման մաղթանքները»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: