ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ԱԳՆ-ն Մատենադարանին է հանձնել Այվազովսկու՝ Տոլստոյին ուղղված նամակը և այլ փաստաթղթեր

Henaran.am

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում կազմակերպված ցուցադրությունից հետո, Ռուսաստանի արտգործնախարարությունը, միջնորդությամբ ՀՀ ԱԳՆ-ի, 2018 թ. մայիսի 10-ին Մաշտոցի անվան Մատենադարանին է նվիրաբերել ցուցադրվող արխիվայն փաստաթղթերից մի քանիսը՝ Ռուսաստանի կայսրության արտաքին քաղաքականության արխիվային ֆոնդերում պահվող  արժեքավոր փաստաթղթերի պատճենները, հայտնում է Մատենադարանի Facebook-յան էջը

Մատենադարանին հանձնված փաստաթղթերն են.

1.Հովհաննես Այվազովսկու նամակը Արտաքին գործերի նախարար Ի. Մ. Տոլստոյին։ 25 ապրիլի 1857 թ.։ Փարիզ։ Ռուսերեն։

2.Գաբրիել Այվազովսկու նամակը Արտաքին գործերի նախարար Ա. Մ. Գորչակովին։ 27 հուլիսի 1857 թ.։ Թեոդոսիա։ Ֆրանսերեն։

3.Կանոններ Թեոդոսիայի Տավրիկյան գավառի հայկական հատուկ ուսումնարանի։ 4 հուլիսի 1858 թ.։ Ռուսերեն։

4.Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի կոնդակը Պավել Ա-ին։ 1797 թ. հուլիսի 20։ Սբ. Էջմիածին։

5.Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի կոնդակը [Արտաքին գործերի կոլլեգիայի Ասիական բաժնի ղեկավար Ս. Լ. Լաշկարևին]։ 1799 թ. հոկտեմբերի 15։ Սբ. Էջմիածին։

6.Եսայի կաթողիկոսի կոնդակը Պետրոս Ա-ին։ 1716 թ. օգոստոսի 12։ Գանձասարի վանք։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: