ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՊՆ նախարարը խոսել է Նախիջևանի սահմանին ադրբեջանական դիրքերի շարժի մասին

«Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջովին վերահսկելի է, և մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք այդ ցանկացած տեղափոխումը»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտխանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինուժի կողմից  դիրքերի առաջխաղացմանը, փոխանցում է Panorama.am:

Նրա խոսքով՝ բոլորը պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն իրականացնում է իրենց տարածքում որոշակի տեղափոխումներ, դա Նախիջևանի հանրապետության տարածքն է. «Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա»:

«Կարծում եմ, որ պետք է իրավիճակը սթափ գնահատենք, ոչ մի խնդիր այս պահին պաշտպանության նախարարությունը չի տեսնում»,- ասել է Դավիթ Տոնոյանը:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 63%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    18 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: