ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բարեփոխումների ընթացքը գնահատելու նպատակով Հայաստան կժամանի Եվրախորհրդարանի պատվիրակությունը

2018 թվականի հունիսի 18-ին Հայաստան կժամանի ԵԽ ինը պատգամավորների պատվիրակությունը, որը կգնահատի Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների ներկա փուլը և բարեփոխումներին ուղղված ջանքերը՝ նոր համաձայնագրին համաձայնության քվեին ընդառաջ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը:

Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորությամբ (ԵԺԿ, Գերմանիա) Եվրոպական խորհրդարանի ինը պատգամավորների պատվիրակությունը հանդիպում կունենա  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ նախարարների, ՀՀ ԱԺ պատգամավորների, քաղհասարակության  ներկայացուցիչների հետ:

​Եվրախորհրդարանի ներկայացուցիչները գնահատական կտան Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակին, ինչպես նաև կգնահատեն ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակը և հայտարարված բարեփոխումները՝ վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական ցնցումների համատեքստում, որի արդյունքում երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն:

ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները 2018 թվականի մայիսի 16-ին ողջունեցին Հայաստանի քաղաքացիներին՝ վերջերս տեղի ունեցած իշխանափոխության խաղաղ բնույթի կապակցությամբ և ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեցին «Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության  համաձայնագրին», որը կբացի տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու նոր հնարավորություններ: Եվրախորհրդարանի ամփոփիչ քվեարկությունը տեղի կունենա 2018 թվականի հուլիսին Ստրասբուրգում:

«Այս պահը հատկանշական է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման և ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման տեսանկյունից: Հայաստանի քաղաքացիները բարձր  ակնկալիքներ ունեն: Նրանք ցանկանում են ականատես լինել առանցքային բարեփոխումների իրականացմանը: Եվրախորհրդարանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և քաղաքացիների ձգտմանը, այդ պատճառով էլ մենք պատրաստվում ենք հանդիպել Հայաստանի  ղեկավարության և քաղաքացիական հասարակության հետ` նախքան ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի վերաբերյալ ամփոփիչ քվեարկությունը»,- այցի նախօրեին նշել է Մքալիսթերը:

Մքալլիսթերի հետ միասին՝ ԵԽ պատվիրակության կազմում կլինեն ևս ութ պատգամավոր. «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ռեբեկա Հարմսը (Կանաչներ, Գերմանիա), Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սաջադ Քարիմը (Սոցիալիստներ և դեմոկրատներ, Միացյալ Թագավորություն), ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայաստանի գծով զեկուցող Լազլո Թոքեշը (ԵԺԿ, Հունգարիա), Ժելյանա Զովկոն (ԵԺԿ, Խորվաթիա), Նինա Գիլը (Միացյալ թագավորություն), Բորիս Զալան  (Սոցիալիստներ և դեմոկրատներ, Սլովակիա), Տիկին Էլենի Թեոխարուսը  (Սոցիալիստներ և դեմոկրատներ, Կիպրոս), Պրն Պետրաս Աուշտրեվիչուսը (Եվրոպայի Լիբերալների և Դեմոկրատների Դաշինք, Լիտվա):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: