ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երգչուհի Զառայի հնարավոր այցը Բաքու հիսթերիայի ալիք է բարձրացրել Ադրբեջանում

ЮНЕСКО

Ռուսաստանաբնակ հայտնի երգչուհի Զառայի հնարավոր այցը Բաքու սկանդալ է առաջացրել Ֆեյսբուքի ադրբեջանական տիրույթում, որը շարունակվում է արդեն մի քանի օր: Բանն այն է, որ Զառան ոչ միայն հայկական ազգանուն ունի, այլ նաև երգում է «Իմ Հայաստան» երգը, հայտնում է PanArmenian-ը` հղում կատարելով Jam-news.net-ին:

Սոցցանցում լուրեր են տարածվել, որ երգչուհուն հրավիրել են «Տապը» երաժշտական փառատոնին, որի գլխավոր կազմակերպիչն է ռուսաստանաբնակ ադրբեջանցի երգիչ, խոշոր գործարարի որդի և Ադրբեջանի նախագահի նախկին փեսա Էմին Ագալարովը:

Փառատոնն անցնելու է հուլիսի 26-29-ը: Փառատոնն անցկացվում է 2016-ից, որին միշտ մասնակցում են ռուսաստանյան շոու բիզնեսի աստղեր:

Զառան անցանկալի հյուր է Բաքվում, քանի որ նրա գրառումներն Instagram-ում միանշանակ Հայաստանի դիրքորոշման օգտին են: Մեկնաբանությունները հեգնականից մինչև ագրեսիվ են՝ ոմանք դա խայտառակություն են համարում, մյուսները անեծքներ տեղում, ոմանք էլ կոչ են անում Սերժ Թանկյանին ու SOAD-ին հրավիրել («Ամո՛թ և նրանց, ով հայ երգչուհուն Բաքու է հրավիրում, և նրանց, ով դա թույլ է տվել: Ինչպիսի՛ խայտառակություն», «Անիծված լինեք, դավաճաններ», «Ավելի լավ է Սերժ Թանկյանին ու SOAD-ին բերեք»):

Իսկ կառավարամետ կայքն «արդարացել է» այն պատրվակով, որ Զառան ոչ թե հայ է, այլ եզդի:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: