ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տիգրան Աբրահամյան. Առաջնագծում իրավիճակը խաղաղ է միայն արտաքուստ

www.panorama.am

Առաջնագծում տիրող իրավիճակի և ադրբեջանական կողմի սադրանքների հնարավորության, ինչպես նաև Արցախի ներքաղաքական իրադրության վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

Panorama.am-Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս կգնահատեք իրավիճակն առաջնագծում, ինչ նոր ռիսկեր եք տեսնում:

Տիգրան Աբրահամյան-Առաջնագծում իրավիճակն առաջին հայացքից խաղաղ է թվում, բայց դա միայն արտաքուստ:

Բացի նրանից, որ օդում մի տեսակ լարվածություն կա, առաջնագծում այս «խաղաղությունը» ավելի շատ մտահոգություններ է առաջացնում, քան հանդարտություն:

Այս փուլում կրկին ակտիվ են դիպուկահար խմբերը, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի լարվածության «դոզան» նվազի: Ադրբեջանից հնչող կոշտ հայտարարությունները կարծես թե չեն դադարում, կա՞ իրավիճակի կտրուկ փոփոխության հնարավորություն: Եթե խոսքը բանակցային պրոցեսին է վերաբերում, ապա ոչ, եթե առաջնագծում իրավիճակի կտրուկ լարմանը՝ այո:

Այն գործոնները, որոնք կարող են կանաչ լույս վառել Ադրբեջանի կտրուկ ակտիվացման համար, ավելի քան բավարար են. առաջին հերթին Ադրբեջանի իշխանությունների ու ադրբեջանական հանրության զգալի մասի ցանկություններով պայմանավորված:

Panorama.am-Կմանրամասնե՞ք, թե ինչ նոր գործոններ են ավելացել

Տիգրան Աբրահամյան-Այս պահին դեռ ոչ:

Panorama.am-Ինչպիսին է՞ իրավիճակը Արցախի քաղաքական դաշտում, արդյո՞ք Արցախում որոշակի հաճախականությամբ տեղի ունեցող թեկուզև փոքր հավաքները ևս չեն մեծացնում իրավիճակի լարման հավանականությունը:

Տիգրան Աբրահամյան-Եթե այդ պրոցեսները քաղաքական ողջամտության մեջ են, ապա խնդիր չեմ տեսնում: Կարծում եմ՝ ամեն ինչ խելամտության սահմաններում կմնա, հակառակի մասին չեմ էլ ուզում մտածել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    12 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: