ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը խոստացել է «կրճատել ծախսերը» Թուրքիայի մասով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչինչ չի վճարելու Անկարային ամերիկացի քահանա Էնդրյու Բրոնսոնի ազատման համար եւ խոստացել է «կրճատել» ծախսերը Թուրքիայի մասով:

«Մենք ոչինչ չենք վճարելու անմեղ մարդուն ազատ արձակելու համար, բայց մենք կկրճատենք ծախսերը Թուրքիայի մասով»,- իր Twitter-ում գրել է Թրամփը՝ Թուրքիային մեղադրելով նրանում, որ այն երկար ժամանակ օգտագործել է ԱՄՆ-ին իր շահերի համար:

Վերջերս Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները սրվել են, այդ թվում նաեւ՝ ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի գործի պատճառով: Օգոստոսի սկզբին ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլահմիթ Գյուլի եւ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի նկատմամբ՝ նրանց մեղադրելով «մարդու իրավունքների լուրջ խախտումների» համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: