ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Хочешь жить - умей вертеться» մոտեցումով պետություն չենք կարող կառուցել. Շարմազանովը`դատախազության մեկնաբանության մասին

golosarmenii.am

Գլխավոր դատախազության հարգելի գործընկերների մեկնաբանությունը համոզիչ չէր, եթե չասեմ՝ հակառակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու բողոքարկման վերաբերյալ իր հնչեցրած մեղադրանքներին ՀՀ գլխավոր դատախազության տված գնահատականին։

«Ծանոթացա գլխավոր դատախազության ծավալուն մեկնաբանությանն ու պարզաբանմանը։ Կներեք, բայց գլխավոր դատախազության հարգելի գործընկերների մեկնաբանությունը համոզիչ չէր, եթե չասեմ՝ հակառակը»,- ասել է Շարմազանովը:

Գլխավոր դատախազությունն ընտրովի արդարադատության վերաբերյալ Էդուարդ Շարմազանովի գնահատականն անհիմն ու անտեղի է անվանել: Շարմազանովի կարծիքով՝ եթե ինչ-որ բան այս պատմության մեջ անտեղի էր, ապա դա նախևառաջ գլխավոր դատախազության ոչ համոզիչ այս պարզաբանումն էր։

«Իմ համոզմամբ՝ «Սասնա ծռեր» խմբավորման բոլոր անդամները մասնակցել են ահաբեկչական գործողության՝ ընդդեմ ՊՊԾ գնդի և ՀՀ-ի, որի հետևանքով սպանվել են ոստիկանության սպա և ենթասպաներ։ Իմ համոզմունքն այն է, որ անկախ երկրում իշխանության փոփոխությունից ուժային կառույցների անդամները ու ղեկավարները նախևառաջ պետք է ունենան հստակ և ուղիղ պետական մոտեցում, թե չէ «Хочеш жить - умей вертеться» մոտեցումով պետություն չենք կարող կառուցել»,-հավելել է ԱԺ փոխնախագահը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    13 C°
     
    21°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: