ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը դիտարկելու դեպքում Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցության հարցը դիտարկելու դեպքում Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը: Օգոստոսի 28-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե տարբեր շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին:

«Վերլուծական շրջանակներում այդպիսի քննարկումներ իսկապես տեղի ունենում, բայց այդ շրջանակներում քննարկումները իրականացվում են ենթադրյալ տեղեկատվության հիման վրա: Ես բարձրաձայնեմ Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական դիրքորոշումը: Եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծել է նա:

Նաղդալյանը հստակեցրեց, որ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա: «Մենք այս առումով մեր դիրքորոշումը հայտնել ենք, և այդ դիրքորոշումը երկակի մեկնաբանությունների տեղիք չի տալիս: այդ դիրքորոշումը հստակ բարձրաձայնվել է արտգործնախարար Մնացականյանի կողմից»,- եզրափակել է Աննա Նաղդալյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 11%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: