ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չենք կիսում Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ. Շարմազանով

Новости Армении

«Եղել են քաղաքական գործիչներ, պաշտոնաթող նախագահներ, ովքեր դեմ են արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին։ Եղել են թե կողմ, թե դեմ արտահայտվողներ։ ՀՀ երկրորդ նախագահի գնահատականներն էլ այդ բարեփոխումների վերաբերյալ մեզ համար նորություն չեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ռուսական «НТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, հայտնում է Panorama-ն:

Նա վերահաստատել է միայն իր և ՀՀԿ-ի կարծիքը, սահմանադրական բարեփոխումները և խորհրդարանական համակարգին անցնելու անհրաժեշտությունը կար և բխում էր, պետական շահի գերակայությունից։

«Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետին, ես այն կարծիքին չեմ, որ Սահմանադրությունը փոխվել է, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետով պաշտոնավարի:  Սահմանադրությունը փոխվել է շատ ավելի կարևոր հիմնավորումներով, որի մասին մենք խոսել ենք։ Սերժ Սարգսյանի առաջադրման վերաբերյալ ևս եղել են տարբեր կարծիքներ: Ես գտնում եմ, որ ապրիլի 17-ի դրությամբ Սերժ Սարգսյանի ընտրվելը բխում էր ՀՀ պետական շահից, քանի որ այն ժամանակվա իրողություններով Հանրապետական կուսակցությունը ստացել էր ընտրություններում քաղաքական մեծամասնություն ու, ըստ Սահմանադրության, մենք պետք է որոշեինք՝ ում ենք վստահում վարչապետի պաշտոնը, իսկ մենք մեր թիմում ավելի պատրաստված, ավելի իմաստուն, ավելի մարտահրավերներին դիմակայալու, ավելի լավ ազգային անվտանգությունը գիտակցելու ու Արցախի շահը պաշտպանելու, ավելի իմաստուն, փորձառու գործիչ, քան Սերժ Սարգսյանը, չունեինք»,- մանրամասնել է Շարմազանովը։

Նա հավելել է, որ հարգանքով վերաբերելով երկրորդ նախագահի կարծիքին, չեն կիսում այն. «Մենք ունենք մեր կարծիքը, ինքն՝ իր, բայց սա չի նշանակում, որ շատ ու շատ այլ լայն հարցերի վերաբերյալ մենք չենք կարող համագործակցել»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    13 C°
     
    21°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: