Չենք կիսում Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ. Շարմազանով
«Եղել են քաղաքական գործիչներ, պաշտոնաթող նախագահներ, ովքեր դեմ են արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին։ Եղել են թե կողմ, թե դեմ արտահայտվողներ։ ՀՀ երկրորդ նախագահի գնահատականներն էլ այդ բարեփոխումների վերաբերյալ մեզ համար նորություն չեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ռուսական «НТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, հայտնում է Panorama-ն:
Նա վերահաստատել է միայն իր և ՀՀԿ-ի կարծիքը, սահմանադրական բարեփոխումները և խորհրդարանական համակարգին անցնելու անհրաժեշտությունը կար և բխում էր, պետական շահի գերակայությունից։
«Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետին, ես այն կարծիքին չեմ, որ Սահմանադրությունը փոխվել է, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետով պաշտոնավարի: Սահմանադրությունը փոխվել է շատ ավելի կարևոր հիմնավորումներով, որի մասին մենք խոսել ենք։ Սերժ Սարգսյանի առաջադրման վերաբերյալ ևս եղել են տարբեր կարծիքներ: Ես գտնում եմ, որ ապրիլի 17-ի դրությամբ Սերժ Սարգսյանի ընտրվելը բխում էր ՀՀ պետական շահից, քանի որ այն ժամանակվա իրողություններով Հանրապետական կուսակցությունը ստացել էր ընտրություններում քաղաքական մեծամասնություն ու, ըստ Սահմանադրության, մենք պետք է որոշեինք՝ ում ենք վստահում վարչապետի պաշտոնը, իսկ մենք մեր թիմում ավելի պատրաստված, ավելի իմաստուն, ավելի մարտահրավերներին դիմակայալու, ավելի լավ ազգային անվտանգությունը գիտակցելու ու Արցախի շահը պաշտպանելու, ավելի իմաստուն, փորձառու գործիչ, քան Սերժ Սարգսյանը, չունեինք»,- մանրամասնել է Շարմազանովը։
Նա հավելել է, որ հարգանքով վերաբերելով երկրորդ նախագահի կարծիքին, չեն կիսում այն. «Մենք ունենք մեր կարծիքը, ինքն՝ իր, բայց սա չի նշանակում, որ շատ ու շատ այլ լայն հարցերի վերաբերյալ մենք չենք կարող համագործակցել»։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 1,54 կմ/ժ