ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական տնտեսության ներկայիս լարված վիճակը պետական անորակ կառավարման ցայտուն օրինակ է

Հարևան Թուրքիայում տնտեսությունը կանգնած է ճգնաժամի եզրին: Ամիսներ շարունակ արժեզրկվող թուրքական արժույթը վաղուց էր պահանջում դրամավարկային համակարգված միջնորդություն, ինչն առայժմ չկա:  Իսկ թե ինչու թուրքական պետությունը չի ցուցաբերում պատշաճ աջակցություն սեփական ֆինանսական համակարգին, պայմանավորված է ստեղծված իրավիճակի և լիրայի անկման բուն պատճառների միջև գոյություն ունեցող պատճառահետևանքային կապով:

Լիրայի անկմանը նպաստող հանգամանքների համախմբում են արտաքին պետական պարտքի՝ 460 մլրդ դոլարի շեմի գերազանցումը, այդ թվում բավական մեծ ծավալ կազմող կարճաժամկետ պարտավորությունները, երկրում գնաճի վերջին ամիսներին անընդհատ աճող մակարդակը, ինչի հետևանքով մեծ վնասներ է կրում ոչ միայն թուրք ժողովուրդն, այլ նաև անկում է ապրում օտարերկրյա կապիտալի արդյունավետությունն այդ երկրում, արդյունքում՝ արտասահմանյան կապիտալի արտահոսքը, հետևաբար՝ թուրքական ակտիվների «պարապուրդը»: Այս ամենից զատ, թուրքական իշխանությունների վստահության անկումը միջազգային հանրության մոտ, ինչը ևս բացասաբար է ազդում լիրայի փոխարժեքին:  

Վերջինիս մասով խնդիրը ոչ միայն Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ագրեսիվ հայտարարություններն են այս կամ այն գործընկերոջ կամ միջազգային խաղացողի հասցեին կամ ցայտուն միանձնյա կառավարման հաստատումը երկրում, այլև՝ երկրում ստեղծված տնտեսական իրավիճակին ընդառաջ պետական կարգավորիչ մեխանիզմների չկիրառումը: Խոսքը, մասնավորապես, ազատ տնտեսություններին բնորոշ դեպքերում Կենտրոնական բանկերի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության մասին է: Մինչդեռ այստեղ ևս խնդիրն անձակենտրոն քաղաքականության և դրանից բխող պետական նշանակումների հետևանք է: Հայտնի է, որ Թուրքիայի ԿԲ նախագահը Էրդողանի փեսան է, այսինքն ԿԲ ևս զրկված է անկախությունից: Իսկ Կենտրոնական Բանկը լիրայի արժեզրկումը զսպելու նպատակով կարող է բարձրացնել անվանական տոկոսադրույքները, այլ կերպ ասած՝ սահմանել փողի արժեք, մինչդեռ Էրդողանը վաղուց է հայտնի տոկոսադրույքները բարձրացնելուն դեմ իր մոտեցմամբ: Պատճառը՝ իրեն սուլթանի կարգավիճակում զգացող երկրի ղեկավարի անհագ ձգտումն է անընդհատ աճող ՀՆԱ-ի ցուցադրության:

Ամենակարող երկրի իլյուզիաների պատճառով է նաև հարաբերությունների վատթարացումը ԵՄ և ԱՄՆ հետ, ինչը լրացուցիչ հետևանք է միջազգային շուկաներում թուրքական տնտեսության նկատմամբ վստահության մակարդակի անկումը, ԱՄՆ կողմից թուրքական երկաթի և ալյումինի ներկրման նկատմամբ պատժամիջոցների կիրառումը:

Ակնհայտ է, որ նման քաղաքականության շարունակականությունը թուրքական տնտեսությունը դնելու է էլ ավելի վատ վիճակի մեջ և դրանից դուրս հանելուն ուղղված երբեմնի արդյունավետ միջոցները կարող են էլ չաշխատել, ինչն, ըստ էության, տեղի է ունենում Կատարի կողմից Թուրքիայում արվող 15 մլրդ դոլարի ներդրման պարագայում (փորձագիտական տարատեսակ գնահատականներով այդ գումարն առավելապես բարոյական օժանդակություն կարող է ծառայել):  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: