ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սեուլն ու Փհենյանը պայմանավորվել են նոյեմբերի 22-ին հանել ընդհանուր սահմանի պահակակետերը

Սեուլն ու Փհենյանը պայմանավորվել են նոյեմբերի 22-ին հանել ընդհանուր սահմանի պահակակետերը: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Reuters-ը:

Պայմանավորվածությանը հասել են անցյալ ամիս Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում ձեռք բերված համաձայնագրի շրջանակում, որը կոչ է անում դադարեցնել «բոլոր թշնամական գործողությունները»:

Հարեւանները համաձայնվել են առաջին փուլում սահմանի յուրաքանչյուր կողմում 1 կմ սահմաններում վերացնել 11 պահակակետեր եւ այնտեղ տեղակայված սարքավորումներն ու անձնակազմին դուրս բերել նոյեմբերի վերջին: «Այս միջոցառումները կավարտվեն դեկտեմբերին փոխադարձ ստուգմամբ»,- նշված է հայտարարության մեջ:

Բանակցությունները գլխավորել են Հարավային Կորեայի գեներալ-մայոր Կիմ Դո Գյունը եւ Հյուսիսային Կորեայի գեներալ-լեյտենանտ Ան Իկ Սանը Փհանմունջոմ սահմանային գյուղում: Երկու կողմերը քննարկել են նաեւ համատեղ ռազմական հանձնաժողովի վերականգնման հարցը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: