ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինքնապայթեցման նպատակով կառավարության շենք մուտք գործել փորձած տղամարդն ահազանգել է ԱԻՆ 911 ծառայությանը

Արտակարգ իրավիճակների նախարարությունից նոր մանրամասներ են փոխանցել կառավարության շենքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը, ժամը 18:36-ին ԱԻՆ 911 ծառայությունն ահազանգ է ստացել քաղաքացու կողմից, որ ինքը կառավարության շենքի մոտ է, ձեռքին կա նռնակ և պատրաստվում է օգտագործել այն:

«Նախարարությունից մեկնել է մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ արձագանքման խումբը, զանգը փոխանցվել է ՀՀ ԱԱԾ-ին և ոստիկանությանը: Երբ ԱԻՆ աշխատակիցները դեպքի վայր են հասել, կառավարությունում աշխատող մեր գործընկերները՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները քաղաքացու հետ խոսելուց են եղել և ասել են, որ ԱԻՆ-ի օգնության կարիքը չկա, ինչից հետո ԱԻՆ աշխատակիցները հետ են վերադարձել»,- մանրամասնեց Սաթենիկ Ասիլյանը:

Հարցին, միջադեպի հետևանքով տուժածներ կա՞ն, նա պատասխանեց. «Չունեմ այդպիսի տեղեկատվություն, որ տուժածներ կան»:

Քիչ առաջ միջադեպի հետ կապված «Արմենպրես»-ը  մեկնաբանություն ստացավ նաև Ազգային անվտանգության ծառայությունից: Ինչպես փոխանցեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից 1975թ. ծնված տղամարդը ձեռքի նռնակով  փորձել է մուտք  գործել կառավարության շենք՝ ինքնապայթեցման նպատակով, սակայն վնասազերծվել է կառավարության շենքում պահպանություն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից: Քաղաքացին բերման է ենթարկվել ԱԱԾ:  Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով: Հանգամանքները պարզվում են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    21°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: