ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Ինչպես «Արմենպրես»-ին են տեղեկացրել Հայաստանում  ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից,  Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած անձի, ում մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել: Նախնական տվյալներով սահմանախախտը Աֆղանստանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:

Նշվում է, որ սահմանախախտը կյանքի լավագույն պայմանների փնտրտուքներով  առանց խոչընդոտների հատել է պակիստանա-աֆղանական, աֆղանա-իրանական, իրանա-թուրքական սահմանները և միայն Հայաստան մտնելու փորձի ժամանակ ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից:

Սահմանախախտը փոխանցվել է համապատասխան մարմիններին՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    19 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: