Բոլթոնի հետ մեր կողմից զենքի ձեռքբերման հարց չի քննարկվել. ՌԴ–ում ՀՀ դեսպան
Պարոն Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ մեր կողմից զենքի ձեռքբերման հարց չի քննարկվել, այդ հարցը բանակցությունների թեմա չի եղել։ Այս մասին «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը, փոխանցում է News.am-ը:
«Բոլթոնը հարցազրույցի ժամանակ խոսել է ԱՄՆ կոնգրեսի կողմից զենքի վաճառքի արգելքը հանելու հնարավորության մասին»,– ասել է դեսպանը՝ նշելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել է միայն շահավետ առաջարկները դիտարկելու պատրաստակամության մասին։
«Առաջին հերթին, առաջարկ չի եղել։ Երկրորդ հերթին, պետք է հաշվի առնել, որ զենքի շուկան մի կողմից սովորական շուկա է, սակայն այստեղ կան որոշ ռազմատեխնիկական իրողություններ։ Մենք այս ոլորտում սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ, մեր զինված ուժերը, սպաները հարմարեցված են ռուսական զենքին, սպասարկմանը եւ մենք ունենք համապատասխան պայմանները»,– նկատել է Տողանյանը։
Նա շեշտել է նաև, որ Հայաստանը հնարավորություն ունի զենքը գնել ներռուսաստանյան գներով։ «Արտահանման վարկի մասին պայմանագիր կա, նախորդ տարիներին Հայաստանը օգտվել է 200 մլն դոլար վարկից, այնուհետեւ բացվել է երկրորդ գիծը՝ 100 մն դոլարի համար»։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
