ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն ուժեղացված լաբորատոր վերահսկողություն կսահմանի Հայաստանից արտահանվող ձկնամթերքի նկատմամբ

Arka.am

Ռուսաստանի Անասնաբուժության և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանից ու Ղազախստանից ներկրվող որոշ սննդամթերքներ ենթարկվելու են ուժեղացված լաբորատոր վերահսկողության։

Նշվում է, որ հայտնաբերվել են ՌԴ և ԵԱՏՄ իրավական նորմերի խախտումներ։ Վերահսկողությունը մեկնարկում է նոյեմբերի 7-ից, նման սահմանափակումը պետական այս կառույցում անհրաժեշտություն են համարում։

Ինչպես փոխանցում է Panorama.am-ը` հղում կատարելով ծառայության պաշտոնական կայքին, նման վերահսկողություն մասնավորապես իրականացվելու է հայաստանյան «Հայր և որդի Բունիաթյաններ» ընկերության արտադրած ձկնամթերքը, քանի որ դրանում հայտնաբերվել են արգելված ու վնասակար նյութերի մնացորդներ։

Հաջորդը «Ֆիշարթ»-ի արտադրած ասետրինայի ձկնկիթն է, որում խմորիչներ են գտել։ Ուժեղացված լաբորատոր վերահսկողության կենթարկվի նաև «Խայծ Իշխան»-ի ձկնկիթը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: