ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փայլանը հրապարակել է Էրդողանի լուսանկարը` Սորոսի հետ

Թուրքական մամուլում վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ներդրող բիզնես-մագնատ Ջորջ Սորոսի լուսանկարը։

Լուսանկարը շրջանառվում է Էրդողանի՝ բիզնեսմեն, Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու ազատական հայացքներով աչքի ընկնող Օսման Քավալայի վերաբերյալ ասած խոսքերի համատեքստում:

Էրդողանը Քավալային մեղադրել էր Թուրքիայում Ջորջ Սորոսի ներկայացուցիչը լինելու և վերջինի գիծը առաջ տանելու մեջ:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` 2003 թվականին Դավոսում  Էրդողանի ու Սորոսի հանդիպումը պատկերող լուսանկարը սոցցանցում հրապարակել է նաև Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրից ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը՝ կցելով հետևյալ գրառումը.

«Էրդողանն ասում է «Գեզիի իրադարձությունները ֆինանսավորող մի անձ բանտում է: Ո՞վ է կանգնած նրա հետևում: Հայտնի հունգարացի հրեա Սորոսը»։ Լուսանկարում Էրդողանը և  ԱԶԿ-ի (Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցություն-խմբ.) խոսնակ Օմեր Չելիքը հանդիպում են Սորոսի հետ: Եթե Սորոսի հետ հանդիպումն այն ժամանակ հանցանք չէր, ապա ինչու՞ է հիմա հանցանք»:

Նշենք, որ 1 տարի առաջ կալանավորված Օսման Քավալայի վերաբերյալ դեռևս մեղադրական եզրակացություն կազմված չէ, սակայն Էրդողանը հասցրել է հայտնի գործարարին մեղադրել 2013-ին Ստամբուլի Գեզի այգուց սկսված և Թուրքիայի մյուս քաղաքներ տարածված հայտնի բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: