ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցուկերբերգը՝ Forbes -ի ամենաանհաջողակ միլիարդատերերի վարկանիշի առաջատար

Business Insider

Forbes հեղինակային ամսագիրը կազմել է այն միլիարդատերերի ամենամյա վարկանիշը, ովքեր բոլորից շատ են կորցրել 2018-ին, և նրանց վարկանիշն, ում համար անցնող տարին առավելագույնս հաջող է եղել: Առաջին ցուցակը գլխավորում է Մարկ Ցուկերբերգը: Ըստ ամսագրի, նա 2018-ին կորցրել է 18.7 մլրդ դոլար, ընկերության հետ կապված սկանդալների պատճառով:

Անհաջողակների վարկանիշի երկրորդ հորիզոնականում է Inditex-ի սեփականատեր Ամանսիո Օրտեգան: Նրա ընկերությանն են պատկանում այնպիսի բրենդեր, ինչպիսիք են Zara-ն, Oysho-ն, Massimo Dutti-ն, Bershka-ն, Pull and Bear-ը: Մանրածախ առևտրի աճը դանդաղել է, որի պատճառով Inditex-ի բաժնետոմսերն էժանացել են, իսկ Օրտեգան 16.2 մլրդ դոլար է կորցրել 2018-ին:

Forbes-ի այդ ցուցակում են հայտնվել նաև Tencent ինտերնետ ընկերության հիմնադիր Մա Հուատեն (կորուստը՝ 10.1 մլրդ դոլար) , Մեքսիկայի ամենահարուստ մարդն ու America Movil-ի ղեկավար Սլիմ Էլուն (կորուստը՝ 9.3 մլրդ) և այլոք:

Հաջողակ միլիարդատերերի ցուցակը գլխավորում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Նրա կարողությունն ավելացել է 27.9 մլրդ դոլարով: Երկրորդ տեղում է Uniqlo-ի հիմնադիր Տադասի Յանային, որի կարողությունն աճել է 7 մլրդ դոլարով: Երրորդ տեղում է Վագիթ Ալեքպերովը՝ (եկամուտների աճը՝ 4.6 մլրդ դոլար):

Microsoft-ի ղեկավար Բիլլ Գեյթսը և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հաջողակների ցուցակում են՝ 9-րդ և 10-րդ հորիզոնականներում: Նրանք 2018-ին վաստակել են 2.9 մլրդ և 2.8 մլրդ դոլար համապատասխանաբար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: