ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի հոբելյանի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային հերոս, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ՝ մաղթելով նրան առողջություն, արևշատություն և ստեղծագործական անսպառ եռանդ:

«Հայ երգը և երաժշտությունը, որպես հոգու և հոգևորի համահավաք արտահայտություն, Ձեր խմբավարական տաղանդի շնորհիվ դարձել են միջազգային այն այցեքարտը, որով հպարտությամբ կարող ենք ներկայանալ ու ներկայացնել մեր երկիրն ու ժողովրդին:

Դուք դիրիժորական ու երգչախմբային արվեստի ինքնատիպ մարմնավորումն եք, Հայաստանի պետական կամերային երգչախմբի կենդանի արտացոլանքը, մարդ, որի ստեղծագործական շարունակական որոնումներն ու անսպառ էներգիան մեր մշակութային հարատևության երաշխիքն են:

Ձեր կատարողական անհատականության անջնջելի կնիքով աշխարհով մեկ բարձր հնչում է հայկական երգչախմբային արվեստի անունը»,- ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված Է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    16 C°
     
    20°   
    18.05.2024
    21°   
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: