ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հոլիվուդում Սայաթ-Նովայի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի

Հոլիվուդում Սայաթ-Նովայի մասին պատմող նոր ֆիլմ կնկարահանվի: Գաղափարը կյանքի կոչելու շուրջ աշխատանքներ է տանում դերասան Հովհաննես Բաբախանյանը: Այս մասին հաղորդում է «ՀԱՅ ՁԱՅՆ»-ը:

Բաբախանյանն այդ մասին խոսել է Լոս Անջելեսի Amga.tv հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: Նա նշել է, որ ֆիլմի թրեյլերն արդեն նկարահանվել է, և ներկայումս ֆիլմի ամբողջական տարբերակի նկարահանման համար հովանավոր է փնտրվում:

Ի տարբերություն նախորդ էկրանավորումների՝ այս ֆիլմում հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնել աշուղի ընտանիքի, կնոջ և չորս երեխաների մասին պատմող պատմությունները:

Սցենարի հիմքում ընկած է Սայաթ-Նովայի ամենահայտնի ժամանակակից հետազոտող Ասլան Ասլանյանի աշխատանքը: Աշուղի դերակատարը կլինի Բաբախանյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    17 C°
     
    23°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: