ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջոն Բոլթոնը կայցելի Թուրքիա

The National Interest

Ազգային անվտանգության հարցերով Միացյալ Նահանգների նախագահի օգնական Ջոն Բոլթոնը Նոր տարուց հետո կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը:

«Նոր տարուց հետո ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնականը կայցելի Թուրքիա, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի իրադրությունը Սիրիայում»,- նշել է նա:

Ավելի վաղ Չելիքը հայտնել էր նաև, որ թուրքական պատվիրակությունը, որի կազմի մեջ են մտնում Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, դեկտեմբերի 29-ին կմեկնեն Ռուսաստան: Այցի ընթացքում կողմերը կքննարկեն Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման հարցը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    20 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: