ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի նախագահը 2019 թվականը հռչակել է հայկական Պորտասարի տարի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019 թ. հռչակել է հայկական Պորտասարի (թուրք. անվանումը` Գյոբեքլիթեփե) տարի: Էրդողանը նման հայտարարությամբ է հանդես եկել անցած տարեվերջին` 2018 թ. դեկտեմբերի 25-ին, տեղի ունեցած Արդարություն և զարգացում կուսակցության ժողովին: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Էրդողանի նպատակը, բնականաբար, Թուրքիայում վերջին տարիներին որոշ չափով անկում գրանցած զբոսաշրջության զարգացումը խթանելն է:

Ինչպես հայտնի է, նեոլիթյան դարաշրջանին պատկանող Պորտասարի տաճարների խումբը գտնվում է Ուրֆայից 20 կմ հյուսիս-արևելքում տեղակայված ներկայիս Օրենջիք գյուղի մոտակայքում: Մոտավորապես 300 մ տարածքում գտնվող այս սրբատեղին ունի 15 մ բարձրությամբ պատեր:

Պորտասարը մինչ այժմ հայտնի առաջին սրբավայրն է աշխարհում: Տվյալ տարածքում մինչ օրս հնագետների կողմից պեղվել են 6 տաճարներ: Մասնագետները, սակայն, ենթադրում են, որ Պորտասարում տաճարների թիվը շուրջ 20-ն է:

Այստեղ կատարված հնագիտական պեղումների արդյունքում նաև հայտնագործվել է, որ ցորենի նախատիպը ևս առաջին անգամ Պորտասարի փեշերին է աճել:

Պորտասարի պեղումներին մասնակցած հնագետները նաև նշում են, որ թեև մինչ այժմ չի պարզվել, թե ինչ բնույթի կրոնական արարողություններ են այստեղ կատարվել, այնուամենայնիվ, դրանք արվել են որևէ հեղուկի (արյուն, ջուր, ալկոհոլ և այլն) միջոցով:

Պորտասարի սրբավայրի հայտնագործումը նաև հերքում է մինչ այժմ հայտնի պատմագիտական այն թեզը, թե քոչվոր համայնքները նստակյաց կյանքի են անցել գյուղատնտեսական կուլտուրաներ մշակելուց հետո միայն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: