ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ի Սենատում օրենքի ընդունման տապալումը թույլ կտա թուլացնել ճնշումը Հայաստանում գործող Արմենալ գործարանի նկատմամբ

ԱՄՆ-ի Սենատում տապալվեց դեմոկրատական կուսակցության կողմից նախաձեռնած օրենքի ընդունումը, որը նախատեսում էր արգելափակել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ հանել պատժամիջոցները ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկային նախկինում պատկանող Ռուսալ, EN+ և ԵվրաՍիբԷներգո ընկերություններից: Ու թեև Սենատում 100-ից 47 տեղ ունեցող դեմոկրատներին հաջողվեց համոզել իրենց նախաձեռնությանը կողմ քվեարկել ևս 11 հանրապետական սենատորի, հավաքելով 57 ձայն, անհրաժեշտ 60 ստանալ չհաջողվեց և նախաձեռնությունը տապալվեց: Ինչպես հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը` հատկանշական է, որ նախաձեռնության կողմ հրաժարվել է քվեարկել նաև դեմոկրատ Բերնի Սանդերսը: 

Հանրապետականներին այս քվեարկությունից հետ պահելու համար նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ Կոնգրես էր ուղարկել ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին, ով սենատորներին հավաստիացնում էր, որ նշված երեք ընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները կարող են հանվել, քանի որ օլիգարխ Դերիպասկան այլևս դրանց բաժնեմասի 50 տոկոսից ավելին չի տիրապետում: Բոլոր սենատորներին սակայն համոզել չհաջողվեց: Ֆլորիդայից ազդեցիկ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն նշեց, մասնավորապես, որ Դերիպասկան հանձնել է բաժնետոմսերի մի մասը Ռուսաստանի պետական բանկերին՝ իրականում պահպանելով այդ ընկերությունների վրա ազդեցությունը:

Քվեարկությունից առաջ դիմելով գործընկերներին՝ Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար, Նյու Յորքի սենատոր Չաք Շումերն ասաց. «Կարծո՞ւմ եք արդյոք, որ Ամերիկան պետք է կոշտ քաղաքականություն որդեգրի Պուտինի նկատմամբ, թե՝ պետք է մեղմ վերաբերվենք Պուտինին ու նրա յուրայիններին»: Հանրապետականների առաջնորդները սակայն մեղադրում են դեմոկրատներին քաղաքական շահերով առաջնորդվելու մեջ: «Նրանց հիմնական առաջնահերթությունը քաղաքական խառնաշփոթն է: Հենց դրանից են բխում բոլոր քայլերը», - հայտարարել է Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Քենթաքիի սենատոր Միտչ Մքքոնելը:

Արամ Համբարյանի կարծիքով, նախագահ Թրամփի որոշումը, որը չհաջողվեց խափանել Սենատում, թույլ կտա թուլացնել ճնշումը Հայաստանում գործող Արմենալ գործարանի նկատմամբ: Գործարանն աշխատանքով է ապահովում 700 մարդու և արտահանում է արտադրանքը Միացյալ Նահանգներ և այլ միջազգային շուկաներ, նշում է Համբարյանը: Նրա խոսքով, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, չմասնակցելով պատժամիջոցների հանման վերաբերյալ բանավեճին, այնուամենայնիվ, շարունակելու է աշխատել թե՛ հանրապետական և թե՛ դեմոկրատ օրենսդիրների հետ, որպեսզի ապահովագրի Հայաստանը ԱՄՆ-ի որևէ պատժամիջոցների հետևանքներից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: