ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայերի ու հույների ոսկիներն ավելի հեշտ գտնելու համար Թուրքիայում գանձագողերի համար հատուկ ամսագիր է թողարկվել

twitter.com

Թուրքիայի գանձագողերն արդեն ունեն հատուկ ամսագիր, որում կիսվում են հայերից ու հույներից մնացած ոսկիների ու թանկարժեք իրերի թաքստոցների տեղանքի մասին մանրակրկիտ տեղեկություններով, դրանք ճիշտ փնտրելու և գտնելու «մեխանիզմներով»: Այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, փոխանցում է Tert.am-ը: 

Նշվում է, որ 25 լիրա արժողությամբ ամսագիրն արդեն վաճառքի է հանվել առցանց հարթակում: Գնորդներին առաջարկվում է նաև առաքում, իսկ գովազդում նշվում է, որ ամսագիրը պատրաստվել է «այս գործի մեծ սիրահարների կողմից»:

Նման նախագծի անարգել տարածումը խստորեն քննադատել են Թուքիայի հնագետների միությունում: Միության նախագահ Սոներ Աթեշօղուլլարըն նկատում է, որ ամսագիրը նպաստում է երկրում օրենքով արգելված պեղումների դեպքերի տարածմանը:

Նշենք, որ Թուրքիայում գանձագողերի գործողությունների պատճառով ամեն տարի ավերման են ենթարկվում բազմաթիվ եկեղեցիներ, պատմական բազմաթիվ հուշարձաններ ու անգամ հին գերեզմանատներ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 63%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    20°   
    17.05.2024
    21°   
    18.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: