IDeA-ն ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ներդրումները մոբիլիզացնելու ուղիները
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը շարունակում է նպաստել Հայաստանում ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) իրագործմանը։ Ինչպես տեղեկացնում է IDeA հիմնադրամի մամուլի ծառայությունը, հունվարի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել IDeA հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ում Հայաստանի Մշտական Ներկայացուցչության համատեղ միջոցառումը՝ «Գաղափարներ ազդեցության համար․ Ներգրավել ներդրումներ Կայուն Զարգացման Նպատակների համար» խորագրով։
Միջոցառմանը ներկա են գտնվել ՄԱԿ-ի անդամ երկրների դեսպաններ, ՄԱԿ համակարգի ներկայացուցիչներ, հանրօգուտ ներդրողներ, սոցիալական ձեռներեցներ, սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանը և ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի (ECOSOC) նախագահ Ինգա Ռոնդա Քինգը։
Մհեր Մարգարյանը կարևորել է կայուն զարգացմանը միտված համագործակցության ծավալումը։ «Մենք հանձնառու ենք շարունակել աշխատել միասին՝ բոլոր գործընկերների հետ, ովքեր հավատարիմ են հանրօգուտ ազդեցության գաղափարներին, և այս համատեքստում, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել IDeA հիմնադրամին՝ ՄԱԿ նպատակներին հավատարմության և Կայուն Զարգացման Նպատակների իրագործմանն աջակցող նախագծերի համար»,- ասել է դեսպան Մարգարյանը։
Քննարկման առանցքում IDeA հիմնադրամի գործունեությունն էր և այն դերակատարությունը, որը հիմնադրամը, միավորելով ջանքերը գործընկերների հետ, կարող է ծավալել՝ ակտիվացնելու բիզնես լուծումներն ու նորարարությունները, որոնք կնպաստեն Հայաստանում կայուն զարգացման նպատակների իրականացմանը։ Անդրադարձ է կատարվել նաև այս գործընթացում հայկական սփյուռքի մասնակցության կարևորությանը։
«Սովորելով գործել միասին, հարթակների շուրջ համախմբել տարբեր գործընկերների, ինչպես IDeA-ն է, տարածել լուծումներ և ներգրավել խառը ֆինանսավորումը․ սրանք են 21-րդ դարում զարգացման ոլորտում հաջողության հասնելու նախապայմանները»,- քննարկմանն ասել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԱԶԾ ավագ խորհրդատու Պաոլո Գալլին։
IDeA հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն իր ելույթում խոսել է IDeA հիմնադրամի խարսխային ծրագրերի մասին՝ կարևորելով հայկական սփյուռքի մասնակցությանը ԿԶՆ-ների իրագործմանը։
«IDeA-ն որդեգրել է ամբողջական մոտեցում Հայաստանի բարեկեցությանն ու հայ ազգի ինքնության ամրապնդմանն ուղղված հավակնոտ ծրագրերի իրականացման համար։ Հիմնադրամի ղեկին կանգնած են հայկական սփյուռքի մի խումբ նվիրյալներ, ովքեր Հայաստան են բերում իրենց տաղանդն ու հարուստ փորձը»,- ասել է Նուբար Աֆեյանը։
IDeA-ն, Հայաստանի առաջընթացի համար հստակ ռազմավարական առաջնահերթություններ ունենալով, մշակել է զարգացման 10-ը մոդել, որից յուրաքանչյուրի հիմքում ընկած է խարսխային նախագիծ։
«IDeA-ի ծրագրերը երկարաժամկետ ազդեցություն են ունենում մարդկանց վրա․ մեր նախագծերի արդյունքում փոխվում է մարդկանց կյանքը»,- ասել է բարերար, սոցիալական ձեռներեց, IDeA հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի զարգացման համար IDeA-ն պատրաստ է աշխատել և լրացնել ջանքերը կառավարության, ՄԱԿ-ի և զարգացման գործընկերների հետ։ IDeA-ն արդեն իսկ 585 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել զարգացման մոդելներում՝ իրականացնելով երկարաժամկետ կայուն ծրագրեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել Հայաստանի առաջընթացի վրա։ Միջոցառմանը որպես IDeA-ի հաջողված ծրագիր ներկայացվել է «Տաթևի Վերածնունդը» և վերջին տարիներին ծրագրի արձանագրած հաջողությունները։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 93%
Քամի՝ 2,57 կմ/ժ