ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստացվել են աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղի ձայնային կարդիգրամայի արդյունքները․ ՊՆ

Ստացվել են դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզում աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղի ձայնային կարդիգրամայի արդյունքները, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

NEWS.am-ի հետՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ կործանված ինքնաթիռի սև արկղի փորձաքննությունն իրականացրել են ռուս մասնագետները։

«Ստացվել են միայն ձայնային կարդիոգրամայի արդյունքները, որոնք հրապարակման ենթակա չեն։ Սև արկղի փորձաքննությունը այլ բազմաթիվ գործողություններ էլ է ենթադրում, որոնց պատասխանը դեռ չեն ստացվել։ Միայն ձայնային տվյալներով չի ամփոփվում և միայն մեկ էքսպերտիզայով չի ամփոփվում, դա տևական ժամանակ է տևում, տարբեր կողմերից ուսումնասիրվում է, և եթե տվյալ գործով լինեն մեղադրյալներ, մեղավորներ կհայտարարվի այդ մասին»,– ասել է նա։

Փորձաքննության արդյունքները հնարավոր է չհրապարակվեն, քանի որ ռազմական ինքնաթիռ է կործանվել և արդյունքները ռազմական գաղտնիք կարող են իրենց մեջ պարունակել։

Աղետի հետևանքով զոհվել էին երկու օդաչուները` Արմեն Բաբայանն ու Մովսես Մանուկյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: