ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առաջին անգամ Հռոմի Պապը կայցելի Արաբական թերակղզի

Հռոմի Պապ Ֆրանցիսկ Առաջինը կիրակի պատմության մեջ առաջին անգամ կայցելի Արաբական Միացյալ Էմիրություններ, հաղորդում է BBC News-ը: Հովվապետին հրավիրել է թագաժառանգ, շեյխ Մուհամմադ իբն Սաիդ Ալ Նահայանը միջկրոնական կոնֆերանսին մասնակցելու նպատակով:

Իր ուշագրավ այցի ընթացքում Ֆրանցիսկ Առաջինը պատարագ կիրականացնի, որում ակնկալվում է շուրջ 120 000 մարդու մասնակցություն:

Նշվում է, որ Պապի այցին ուշադրությամբ կհետեւեն՝ Յեմենում պատերազմի հետ կապված, գրում է Haynews-ը:

Հայտնի է, որ Ֆրանցիսկ Առաջինը խստորեն քննադատել էր ԱՄԷ-ի՝ որպես Սաուդյան Արաբիայի դաշնակցի մասնակցությունը Յեմենում հակամարտությանը:

Նախորդ տարի Հովվապետը դիմել էր միջազգային հանրությանը կոչով «խուսափել Յեմենում ողբերգական հումանիտար իրավիճակի վատթարացումից»:

Նշվում է, որ ԱՄԷ-ում բնակվում են շուրջ մեկ մլն կաթոլիկներ, որոնք, հիմնականում, գաղթել են Ֆիլիպիններից եւ Հնդկաստանից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    22°  13° 
    21.05.2024
    19°  14° 
    22.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: