Դեղին Հողե Խոզն այսօր մտնում է իր իրավունքների մեջ. Չինաստանում նշում են Նոր տարին
Չինաստանում այսօր նշում են Արևելյան նոր տարին, որը սկսվում է չինական օրացույցի առաջին ամսվա առաջին օրը, ինչը նաև նշանակում է, որ 2019 թվականի խորհրդանիշ համարվող Դեղին Հողե Խոզն այսօր պաշտոնապես փոխարինում է շանը:
Չինացիները տարվա վերջը համարում են Գարնան տոնը, որը դիմավորում են զանգվածային փառատոներով և հրավառությունով: Ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր նոր տարվա սկզբում չինացիները ստիպված են եղել թաքնվել Նյան անունը կրող հրեշից: Նյանն այցելում էր հենց Ամանորի առաջին օրը, որպեսզի խժռի ընտանի կենդանիներին, ցորենը և սննդի պաշարը, իսկ երբեմն նույնիսկ գյուղի բնակիչներին, մասնավորապես՝ երեխաներին: Բնակիչներն իրենց պաշտպանելու համար ամեն նոր տարվա գալու հետ, ուտելիք էին դնում շենքի մուտքի մոտ, դռան դիմաց: Ընդ որում, ավանդության համաձայն, համարվում էր, որ որքան շատ լիներ ուտելիքն, այնքան բարի և զիջող կլիներ կենդանին: Մարդիկ հավատում էին, որ երբ Նյանը կհագենա իր համար պատրաստված ուտելիքից, նա այլևս չի հարձակվի մարդկանց վրա և հանգիստ կթողնի նրանց:
Մի անգամ մարդիկ տեսան, որ Նյանը վախեցավ փոքրիկ երեխայից, որը կարմիր շոր էր հագել և որոշեցին, որ նա վախենում է կարմիր գույնից: Այդպես, այդ ժամանակից սկսած ամեն անգամ, երբ գալիս է Ամանորը, մարդիկ իրենց տների պատուհաններից և դռներից կախում են կարմիր լուսարձակներ և միմյանց կարմիր փաթեթավորմամբ նվերներ են մատուցում: Ընդունված էր նաև կատարել հրավառություն, որպեսզի վախեցնեն Նյանին: Չինացիները հավատում էին, որ նշված ավանդույցների պահպանումը ստիպում էր կենդանուն շրջանցել իրենց բնակավայրը:
Ամանորյա տոնակատարությունների ավանդաբար տևում են 15 օր, ընդ որում, օրերից յուրաքանչուրն իր առանձնահատուկ նշանակությունն ունի: Այս ընթացքում չինացիները փորձում են հարգանքի տուրք մատուցել իրենց աստվածներին և նախնիներին: Չինացիների մեծամասնությունը հավաքվում են ընտանիքներով իրենց ամենամյա վերամիավորման ընթրիքին:
Նշենք, որ տոնից երեք օր առաջ Գուանչժոում ավանդաբար մեկնարկում է ծաղիկների ամենամյա տոնավաճառը: Բացի ծաղիկներից ցուցադրվում են նաև տեղի նկարիչների և ազգային խմբերի աշխատանքները: Չինացիները Նոր տարվա նախօրեին տունն ազատում են հին իրերից՝ տեղ բացելով գալիք տարվա նորությունների համար, իսկ տան դռները և պատուհանները զարդարում են տոնական բարեմաղթանքներով: Երեկոյան Չինաստանի փողոցներում սկսվում է կարմիր վիշապի մասնակցությամբ տոնական երթը, որի մասնակիցները թմբուկների բարձր զարկերի տակ ավանդական պարեր են պարում:
Տոնի երրորդ օրը կոչվում է «կարմիր շուն», և համարվում է ոչ բարենպաստ շնորհավորանքների համար: Չինացիները փորձում են այդ օրը մնալ տանը:
Չինական նոր տարին ավարտվում է Լապտերների տոնով: Այդ օրը չինացիները փողոց են դուրս գալիս լապտերներով՝ կանչելով մոլորված հոգիներին: Մալազիայում և Սինգապուրում այդ օրը նշում են սիրո տոնը:
Տոնը, բացի Չինաստանից, նշում են նաև Հոնկոնգում, Թայվանում, Մավրիկիայում, Ֆիլիպիններում, Մակաոում, Սինգապուրում, Ինդոնեզիայում, Թայլանդում, Մալազիայում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 0 կմ/ժ