ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հաճելիորեն զարմացած եմ, որ հայերը պահպանել են հրեական և ադրբեջանական գերեզմանատները. Լապշինը` Եղեգիսում

Հայտնի ռուս և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով գտնվում է Հայաստանում, այցելել է Եղեգիս գյուղում գտնվող հրեական և ադրբեջանական գերեզմանոց:

«Հայաստանի հրեական համայնքը ոչ միայն հայ ժողովրդի, այլև  ամբողջ Անդրկովկասի պատմության հիմնական գաղտնիքներից մեկն է: Այսօր Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, որտեղ բնակչության ավելի քան 99% -ը հայեր են: Ենթադրվում է, որ հրեաները հրավիրվել են այդ երկիր Հայոց թագավոր Տիգրանի կողմից: Մեկ այլ վարկածի համաձայն` հրեաները այստեղ  են ժամանել դեռևս Տիգրանի ժամանակներից շատ առաջ: Այդպես է եղել, թե ոչ, բայց այսօր երկրի հարավում գտնվող Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղում պահպանվել է միայն մեկ հին հրեական գերեզմանատուն: Այն այդքան էլ հեշտ չէ գտնելը. գերեզմանատունը գտնվում է գյուղի ծայրամասում`գետի մյուս ափին, որտեղ կամուրջը հրեական գերեզմանոցը բաժանում է ... ադրբեջանականից»,-  իր բլոգում գրում է Լապշինը:

Բլոգերը ընդգծում է նաև, որ խորհրդային տարիներին այստեղ հայեր և ադրբեջանցիներ են ապրել, սակայն Ղարաբաղյան հակամարտության բռնկումից հետո ադրբեջանցիները հեռացել են Հայաստանից, ինչպես և հայերը՝ Ադրբեջանից:

«Պետք է ասեմ, որ հաճելիորեն զարմացած եմ այն փաստով, որ հայերը ձեռք չեն տվել գերեզմանատանը: Չկա ոչ մի քանդված գերեզման, որևէ գրաֆիտի կամ վանդալիզմի նշան», - նշում  է Լապշինը:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: