Պետք է սրբության պես պահել հայկական գրքերը. Հովհաննես Ցեցյան` Արգենտինայի զինվորական ակադեմիայի հիմնադիր
«Քանի կենդանի են ժառանգներս, նրանք պետք է հարգեն և ընտանեկան սրբության պես պահեն հայկական գրքերը»,- ասել է հունգարական հեղափոխության հայազգի գործիչ, Պիշկի ճակատամարտի հերոս և Արգենտինայի զինվորական ակադեմիայի հիմնադիր Հովհաննես Ցեցյանը:
Հովհաննես Ցեցյանը, ով առավել հայտնի է Յանոշ Ցեց անունով, ծնվել է 1822 թվականին Հունգարիայում` հայ գաղթականների ընտանիքում:
Խիզախ զինվոր և գիտնական լինելուց զատ նա եղել է համաշխարհային ճանապարհորդ, որի արկածային կյանքի մասին հարկավոր է գոնե մեկ անգամ կարդալ:
Ցեցը հայտնի է եղել ոչ միայն Հունգարիայում, այլ նաև Արգենտինայում: Բուդապեշտի փողոցներից մեկն այժմ կոչվում է Ցեցի անունով, իսկ Բուենոս Այրեսի զինվորական ակադեմիայի բակում տեղադրված է նրա հուշարձանը։ Ավելին, Ցեցի դիմանկարով թողարկվել են բազմաթիվ լեհական և հունգարական դրոշմանիշեր։
Ցեցի ռազմական կրթությունը սկսվում է երբ հոր մահից հետո, ով գլխավորել է Տրանսիլվանիայի Հուսարական զորքը, մայրը նրան ուղարկում է նախ` Կեզդիվաշարհեյ Սեկեյի ազգային ռազմական գիշերօթիկ դպրոց, ապա` Վիներնոյշտատի ռազմական ակադեմիա, որտեղ էլ Ցեցն աչքի է ընկնում իր բացառիկ ունակություններով:
1848թ.-ին հունգարական հեղափոխության ժամանակ Ցեցը նշանակվում է հեղափոխական բանակի գլխավոր շտաբի պետ։
Վերջինս Տրանսիլվանիայում հաղթական կռիվներ է մղում ավստրիական զորաբանակի դեմ․լինելով տաղանդավոր զորավար` Ցեցը մեծ հաջողություն է ունեցել Սիբինի (Սիբիուի) ճակատամարտում, Բրաշովի մոտ նահանջի է հարկադրել ավստրիացիներին օգնության եկած ցարական զորքերին, ինչպես նաև Պիշկիի ճակատամարտում պարտության է մատնել ավստրիացիներին:
Հեղափոխության ձախողումից հետո Ցեցը հեռանում է Գերմանիա, որտեղից էլ տեղափոխվում է Փարիզ` 1851 թվականին ընդգրկվելով Փարիզում ստեղծված հեղափոխական կոմիտեի կազմում։ Հիասթափվելով Նապոլեոն III-ի քաղաքականությունից՝ Ցեցը Ֆրանսիայից անցնում է Իսպանիա, Պորտուգալիա, ապա՝ Իտալիա և իր կազմակերպած հունգարական լեգիոնով մարտնչում ավստրիացիների դեմ Ջուզեպպե Գարիբալդիի բանակում։
Ցեցը, չնայած ռազմական գործունեության արդյունքում ձեռք բերած պատվին և կոչմանը, բավականին համեստ կյանք էր վարում: Նա աշխատում էր նաև որպես թարգմանիչ և լեզվի ուսուցիչ, ինչպես նաև հեղինակել է բազմաթիվ գրքեր: Ցեցի կողմից գրված ամենաուշագրավ գրքերից մեկը «Բեմի արշավանքը Տրանսիլվանիայում 1848-1849 թթ.-ին» գիրքն է, որը հավաստի տվյալներ է պարունակում հունգարական հեղափոխության պատմության մասին։
Իր ողջ կյանքի ընթացքում Ցեցը երբեք չի մոռացել Հայաստանի մասին: Նա նամակագրական կապեր է պահել հայագետ-պատմաբան, ազգագրագետ Խաչիկ Սոնգոտյանի հետ` աշխատակցելով նրա`«Արմենիա» ամսագրին:
1861 թվականին Ցեցն ընտանիքով հաստատվում է Բուենոս Այրեսում և սկսում ծառայել արգենտինական բանակում։ Ավելի ուշ դառնում է Արգենտինայի զինվորական ակադեմիայի հիմնադիրն ու առաջին տնօրենը: Շնորհիվ Ցեցի կազմակերպչական և մանկավարժական ունակությունների, ինչպես նաև զինվորական անձնակազմի վերապատրաստման հարցում Արգենտինայի կառավարության հետ համատեղ աշխատանքների` Արգենտինայի բանակը դառնում է Լատինական Ամերիկայի ամենաժամանակակից բանակներից մեկը:
Հունգարական հեղափոխության կառկառուն դեմքերից մեկը հանդիսացող և Արգենտինայի զինված ուժերի գործում իր ներդրումն ունեցած հայազգի գործիչը մահացել է 1904թ.-ի սեպտեմբերի 6-ին` 82 տարեկան հասակում: Նրա աճյունն ամփոփված է Բուենոս Այրեսի Ռիկոլետա գերեզմանատանը` Ռոսասների դամբարանում։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ