ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էդուարդ Լիմոնովը պատգամել է իրեն թաղել Ղարաբաղում

Ed-limonov.livejournal.com

Գրող Էդուարդ Լիմոնովը ՎԶԳԼՅԱԴ թերթին հաստատել է, որ մտածում է Լեռնային Ղարաբաղում թաղվելու մասին։ NEWS.am-ի հաղորդմամաբ, գրողը սոցցանցերում տրտնջացել էր, թե իր մասին լռում են իշխանություններն ու լիբերալները, ինչի հետ կապված՝ մտածում է. «իսկ մի վատ բան չանե՞մ նրանց դեմ»։

Գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը խորհուրդ է տվել կարդալ իր «ինչպես է գրված» գրառումը։ «Կարդալ գիտե՞նք։ Դե, էլ ի՞նչ եք ուզում, որպեսզի մարդը մեկնաբանի արդեն գրված տեքստե՞րը»։

Մինչ այդ գրողը սոցցանցերում գրառում էր կատարել «Մի վատություն էլ ես չանե՞մ սրանց»։ Նա հիշեցրել էր, որ ֆրանսիացի գրող Ժան Ժենեն, որի գրքերի մասին լրագրողները «չէին գրում», «Ֆրանսիայի հանդեպ զզվանքից պատգամել էր իրեն թաղել Մարոկոյի արաբական հին գերեզմանատանը»։  

Գրողը դժգոհել է. «իշխանությունն իմ մասին լռում է», և «լիբերալներն են իմ մասին լռում»։ «Մեզ մոտ չեն հասկացել, կամ հասկացել են, բայց լռում են Բրոդսկու առիթով։ԱՄՆ-ում էլ, ըստ երևույթին, չեն հասկացել։ Բայց Բրոդսկին նույնպես վատություն արեց թե՛ Ամերիկային, թե՛ Ռուսաստանին։ Վերցրեց ու կտակեց իրեն թաղել Վենետիկում։ Եվ հիմա պառկած է այնտեղ, իրենից գոհ։ «Տեսա՞ք ինչ արեցի ձեզ»։ Իսկ նա արեց դա նրանց հետ»,- գրում է Լիմոնովը։

Այս առնչությամբ նա խոստովանել է, որ մտածում է՝ «ես էլ նրանց վատություն չանե՞մ։ «Պառկած ես քեզ համար Արցախ անունով պետությունում, իսկ այնտեղ հերոսական լեռնեցի հայերը՝ զինված, քայլում են կողքիդ արահետներով։ Կա այնտեղ մի հին վանք՝ Դադիվանքը։  Մի որմնանկար կա այնտեղ՝ Պողոս առաքյալի, դեռ Սավուղն էլ կանգնած է, հանդերձներն է հսկում»,- խորհում է Լիմոնովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: