ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի կնոջ պատասխանը՝ ադրբեջանական մամուլում տարածված լուրերի մասին

Միքայել Ավագյանի կինը հերքում է այն վարկածը, իբր Միքայելը մասնակցել է վրաց-աբխազական բախումներին, որովհետև այդ ժամանակ նրանք գտնվում էին Հայաստանում: Տարածված տեղեկությունները որակում է հայ-վրացական բարեկամության դեմ արված քայլ: Այս մասին հայտնում է  Jnews-ը:

«Մենք 1990 թվականին Ռուսաստանից տեղափոխվել ենք Հայաստան, իսկ 1991 թվականից պաշտոնապես գրանցվել ենք Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: Միքայելը «Գազպրոմում» աշխատել է որպես ավագ օպերատոր, փաստացի տվյալներ եմ ասում, որոնց իսկությունը ճշտելու համար կարող եք հարցում ուղարկել և պարզել իրականությունը: Արդեն 1992թ.-ից նա Մեղրու գնդում էր, որպես հետախուզության ջոկատի հրամանատար: Կռվել է՝ Ֆիզուլիում, Քյալբաջարում, Հադրութում, հետո Հորադիզի կամրջի գրավման ժամանակ, մարտի 4-ին զոհվել է: Միքայելը Աբխազիա չի գնացել, 92-ին մենք երեխա ենք ունեցել: Միքայելին Աբխազիայի հետ գիտեք ինչի՞ են կապում, նրա մայրը Սուխումից էր, այսինքն մանուկ տարիներին նա գնացել է իր մոր հայրական տունը», - պատմել է Միքայել Ավագյանի կինը՝ Մանուշակ Ավագյանը:

Տիկին Մանուշակը տարակուսած է, թե ինչու արձանի տեղադրումից ավելի քան 23 տարի անց ամուսնու կիսանդրու շուրջ նման իրադարձություններ են ծավալվում: Ըստ նրա, արձանի վերաբացումը օգտագործվում է հայ-վրացական հարաբերությունները խաթարելու համար:

«Ադրբեջանցիներն ամեն ինչ ուզում են անեն, որ խաթարեն հայ-վրացական բարեկամությունը: Սրանք սադրանք են, տհաճ է նույնիսկ հետևել ծավալվող իրադարձություններին: Սակայն մյուս կողմից ես շատ հպարտ եմ, երբ ինտերնետում կարդում եմ աշխարհի տարբեր երկրներից, Ջավախքից, երիտասարդները՝ բոլորը գրում են՝ մենք Միքայել Ավագյան ենք: Ես այնքան հպարտ եմ, այնքան շնորհակալ եմ, խոնարհվում եմ Ջավախքի երիտասարդության առաջ»,- ընդգծել է Մանուշակ Ավագյանը:

Հիշեցնենք, հունվարի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացվել է արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին: Ինչից հետո ադրբեջանական և վրացական մամուլում, ինպես նաև սոցցանցերում սկսեցին տարածվել հակասական տեղեկություններ Ավագյանի ինքնության մասին, իբրև վերջինս մասնակցել է Աբխազիայի պատերազմին ևս, եղել է Բաղրամյանի գումարտակի անդամ, ինչը չի համապատասխանում իրականությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: