Ի՞նչ ակնկալել Վրաստանի նախագահի՝ սպասվող երևանյան այցից
2019թ. մարտին Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան. սա կլինի Վրաստանի նախագահի տրածաշրջանային երկրորդ պաշտոնական այցը: Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի իր պաշտոնական պարտականությունները 2018թ. դեկտմեբերի 16-ին ստանձնելուց հետո որպես նորընտիր նախագահ 2019թ. փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնել էր Ադրբեջան:
Հայ-վրացական հարաբերությունները միշտ կարևոր դեր են ունեցել մեր օրակարգում: Հայաստանի գործող իշխանությունների կողմից նույնպես հարաբերությունների այս վեկտորին բավական մեծ ուշադրություն է հատկացվում: Այդ մասին են վկայում նաև 2018թ-ի ընթացքում երկուստեք իրականացրած պաշտոնական փոխայցերը. Հայաստանի կողմից իրականցվել է երկու պաշտոնական այց՝ վարչապետի և նախագահի մակարդակով: Իսկ Վրաստանի կողմից 2018թ. կատարվել է երկու այց, որից առաջինը փոխվարչապետի և ՆԳ նախարարի մակարդակով, իսկ երկրորդը՝ վարչապետի:
2019թ. ընթացքում արդեն իսկ տեղի է ունեցել երեք հանդիպում, որից առաջինը ոչ պաշտոնական էր և տեղի էր ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև: Դրան հաջորդել էր Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան, որի արդյունքում ստորագրվել էր ռազմական համագործակցության ծրագիր: Եվս մեկ հանդիպում Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև տեղի է ունեցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում:
Ակտիվ փոխադարձ շփումների ֆոնին լրացուցիչ դրական ազդակներ փոխանցելու հնարավորություն է ստեղծելու նաև Վրաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան: Օրակարգում կարող են ներառված լինել երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ Իրան-Հայաստան-Վրաստան գազուղու կառուցման, տարանցիկ ուղիների ընդլայնման հարցերը և այլն: Տրամաբանական է ակնկալել նաև, որ Երևանում Զուրաբիշվիլին փորձ է անելու հարթել Ադրբեջան կատարած այցի ժամանակ արած հայտարարությունը՝ օկուպացիայի հետևանքների վերաբերյալ:
Անդրադառնալով Իրան-Հայաստան-Վրաստան գազուղու կառուցման հարցին՝ պետք է նշենք, որ դեռևս 2016թ. Թեհրանը Վրաստանի հետ ստորագրել էր գազային գործարք, որը մեծ հնարավորություն էր ընձեռում Վրաստանին ազատվել Ադրբեջանից ունեցած գազային կախվածությունից: Նշենք նաև, որ Վրաստանն ակտիվ բանակցություններ է վարում «Գազպրոմի» հետ շահավետ պայմաններով կապույտ վառելիք ձեռք բերելու ուղղությամբ: Այս համատեքստում արժե հիշատակել վերջերս Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի այցը Իրան, որտեղ վերջինս պատրաստակամություն հայտնեց եռակողմ համագործակցություն ծավալել` գազը Վրաստան արտահանելու մասով: Հայաստանն իրանական կողմից արդեն ստացել է առաջարկ՝ էլեկտրաէներգիայի ու գազի տարանցման համագործակցություն ծավալելու Վրաստանի և Ռուսաստանի հետ: Պայմանավորվածություն կա ապրիլին Թեհրանում քառակողմ` Հայաստան, Ռուսաստան, Վրաստան և Իրան, հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: Եթե հաջողվի համաձայնության գալ, ապա Հայաստանն էապես կամրապնդի իր տնտեսական դիրքերը տարածաշրջանում:
Հայաստանի և Վրաստանի միջև մեկ այլ կարևոր խնդիր է Վերին Լարսի միջացնքը, այլընտրանքային, լրացուցիչ ճանապարհի շուրջ համաձայնության գալը: Հայտնի է, որ 2011թ-ին Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքվել էր «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» հիմնարար համաձայնագիր: Վերջինս ենթադրում է Ռուսաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ բեռներ տեղափոխելու (շվեյցարական ընկերության մոնիթորինգի ներքո) համար 3 տարանցիկ միջանցքի ստեղծում, ինչը հնարավորություն կընձեռի ունենալ այլընտրանք Վերին Լարսին: Վերին Լարսը Հայաստանի համար գերակա կարևորություն ունեցող անցակետ է, քանի որ այդ միջանցքով է իրականացվում բեռների տեղափոխումը Հայաստան, որը եղանակային պայմանների կամ բնական աղետների հետևանքով պարբերաբար փակվում է՝ խոչընդոտներ ստեղծելով բեռների տեղափոխմանը: Ճիշտ է, բանակցություններն իրականցվում են անմիջապես Ռուսաստանի և Վրաստանի միջև, սակայն Հայաստանը ևս շահագրգռված կողմ է և կարող է անուղղակի ներգրավվածություն ունենալ գործընթացին՝ հնարավորինս խթանելով դրա իրագործումը:
Այցի շրջանակում Վրաստանի նախագահը՝ Սալոմե Զուրաբիշվիլին, կփորձի հարթել օրեր առաջ Ադրբեջանում արած հայտարարությունը: Սրա հիմքում ընկած են հայ-վրացական ջերմ բարեկամական հարաբերությունները և երկուստեք չեզոքություն պահպանումը տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ: Վրաստանն Արցախյան հակամարտության հարցում միշտ հանդես է եկել չեզոք դիրքերից՝ հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը: Հետևաբար, ընդհանուր հռետորաբանությունից շեղվող այս հայտարարությունը խմբագրման կարիք ունի:
Չնայած նրան, որ Վրաստանը խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկիր է և նախագահի լիազորություններն արտաքին քաղաքական հարցերում բավական սահմանափակ են, այցը կարևոր է երկկողմ հարաբերությունների ընդհանուր ֆոնի և օրակարգային հարցերի առաջ մղման տեսանկյունից:
այլ նյութեր այս թեմայով
- Վրաստան հնարավոր կլինի այցելել նույնականացման քարտով. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց համաձայնագիրը վավերացնելուն Հայաստանի և Վրաստանի միջև գործում է քաղաքացիների համար առանց մուտքի վիզաների այցելության ռեժիմ, որը սահմանվում...
- Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը Հանդիպմանը քննարկվել են երկու խորհրդարանների միասնական օրակարգին առնչվող ընթացիկ հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել...
- Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կժամանի Երևան Նախատեսվում է նաև երկու երկրների վարչապետերի առանձնազրույց:
- Վրաստանի ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին անտառային հրդեհների դեմ պայքարին օգնելու համար Նրա խոսքով, ամենաարդյունավետն ինքնաթիռների օգտագործումն է, սակայն հաշվի առնելով հրդեհներըի տարածվելն ամբողջ...
- Սուրեն Պապիկյանը ծաղիկներ է խոնարհել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակի հուշակոթողին Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նաև Հայաստանի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը և...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ