ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի ձեռնարկած «միջոցառումները» ցանկալի արդյունք չտվեցին. ՏԻՄ ընտրություններ Թուրքիայում

2019թ. մարտի 31-ին 17:00-ի դրությամբ Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ պաշտոնապես ավարտվեցին: Ինչպես և 2014թ.-ին, այս անգամ ևս ընտրությունները անցան բավականին լարված իրավիճակում՝ քաղաքական ձերբակալություններով և բախումներով:

Բռնաճնշումները նախապես էին սկսվել: 2019թ. սկզբից մինչև ընտրություններ ընկած ժամանակահատվածում ձերբակալվել էին 713 կուսակցության ներակայցուցիչներ, որոնցիցն 107-ը մինչ օրս մնում են անազատության մեջ: Առանձնակի ուշադրության է արժանի այն, որ ընտրություններից 24 ժամ առաջ Թուրքիայում սկսվեցին մասայական ձերբակալություններ: Մասնավորապես, Ստամբուլի 127 տներում իրականացված ստուգայցերի արդյունքում ձերբակալվեցին 53, Շանլըուրֆայում՝ 11, Ադանայում, Վանում և Իգդիրում՝ 31 քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներակայցուցիչներ: Ըստ Թուրքիայի իշխանությունների, նրանք մեղադրվում էին ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ) աջակցելու և նրանց ահաբեկչական նպատակներին ծառայալու մեջ:

Այս քայլով Էրդողանը փորձեց ընտրությունների նախաշեմին ազդել ընտրողների կարծիքի վրա. նախ մեկուսացրեց ոչ ցանկալի քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, այնուհետև Թուրքիայի բնակչությանը ցուցադրեց, որ ինքնն է իրենց անվտանգության և խաղաղ համակեցության երաշխիքը:

ՏԻՄ ընտրությունների օրը ևս անցավ բավականին լարված մթնոլորտում՝ եղան միջադեպեր, փոխհրաձգություն ընտրատեղամասում: Ընդհանուր առմամբ գրանցվել է 310 միջադեպ, այդ թվում՝ եղել է 4 զոհ և 73 վիրավոր:

ԱԶԿ-ն իսկզբանե լուրջ անհագստություններ ուներ ՏԻՄ ընտրությունների հնարավոր արդյունքների հետ  կապված: Ուստի այն բոլոր «միջոցառումները», որոնք իրականցվեցին նախքան ընտրությունների մեկնարկը և ընտրությունների օրը, կոչված էին վերահսկողության տակ պահել ընտրությունների արդյունքները, քանի որ, ինչպես Էրդողանն էր հայտարարել, այս ընտրություններն իր համար «կյանքի և մահվան հարց էին»:  Արդյունքները ցույց տվեցին, որ այդ միջոցառումները չօգնեցին Էրդողանին. չնայած նրա թեկնածուները հաղթանակ տարան ՏՒՄ 56 տոկոսում, գործող նախագահը կորցրեց մայրաքաղաք Անկարան և Ստամբուլը: Հայաստանի հետ սահմանակից Կարսում և Իգդիրում ևս քաղաքապետեր են դարձել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության թեկնածուները։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: