ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիացի ոստիկաններին հաջողվել է գտնել Նապոլեոնի ժառանգորդի 1 մլն դոլար արժողությամբ մատանին

worldartdalia.blogspot.com

Ոստիկանությանը հաջողվել է գտնել 1 մլն դոլար արժողությամբ մատանին, որը ապրիլի սկզբին գողացվել էր Փարիզում՝ հայտնում է NEWS.am-ը, հղում կատարելով RFI-ն։

40 կարատանոց ադամանդով մատանին Բոնապարտ ընտանիքի թանկարժեք իրերից էր։ Այդ ադամանդը դրվել էր կայսրուհի Եվգենյայի՝ Նապոլեոն III-ի կնոջ թագի մեջ։ 32-ամյա գործարար Ժան Քրիստոֆ Նապոլեոնը, որը Նապոլեոն III-ի ուղիղ ժառանգորդն է, մատանին նշանադրության առթիվ նվիրել էր իր հարսնացուին՝ կոմսուհի Օլիմպիա Ֆոն Արկո Զիննեբերգին։

Մատանին եղել էր Aubusson հինգաստղանի հյուրանոցի մոտ կայանած ավտոմեքենայի մեջ։ Սիրահար զույգը մոռացել էր փակել դռները, և կոմսուհու պայուսակի մեջ դրված մատանին կորել էր դրամապանակի, բանկային քարտերի և համակարգչի հետ միասին։ Հյուրանոցի ոչ մի տեսախցիկը գողին չէր նկարահանել։

Բարեբախտաբար, գողը նույնիսկ պատկերացում չուներ մատանու գնի վերաբերյալ։ Գողացված քարտերից մեկը նա օգտագործել է ռեստորանում և հյուրանոցում վճարելու համար։ Այս անգամ տեսախցիկները նկարահանել են 30-ամյա գողին, և ոստիկաններին հաջողվել է գտնել նրան։ Պարզվել է, որ նա Եգիպտոսի քաղաքացի է, նախկինում դատական պատասխանատվության է ենթարկվել գողության համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: