ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Grenke Сhess Сlassic. Լևոն Արոնյանը և Վիշվանաթան Անանդը բաժանվեցին խաղաղությամբ

Գերմանիայում ավարտին մոտեցող Grenke Сhess Сlassic մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 32-րդ քայլում խաղաղ դաշն կնքեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) հաղթեց Պյոտր Սվիդլերին (Ռուսաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավն (Ֆրանսիա) ուժեղ գտնվեց 14-ամյա Վինսենտ Կեյմերից (Գերմանիա), իսկ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) պարտության մատնեց Գեորգ Մեյերին (Գերմանիա): Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան) պարտիան հաղթող չունեցավ:

Վերջին տուրից առաջ Լևոն Արոնյանը 4 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը: Միանձնյա առաջատար Մագնուս Կարլսենը վաստակել է 6.5 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող Ֆաբիանո Կարուանան՝ 5.5: Նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը միավորը կիսել էր Արկադի Նայդիչի, Գեորգ Մեյերի, Ֆրանսիսկո Վալյեխոյի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու Վինսենտ Կեյմերի հետ, հաղթել էր Պյոտր Սվիդլերին ու պարտվել Մագնուս Կարլսենին:

Ապրիլի 29-ին անցկացվելիք 9-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ:

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: