ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի կողմից առաջարկվող «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու սկզբունքը Բաքվի կողմից ստեղծված արհեստական օրակարգ է. Արցախի ԱԳՆ

Հայկական ժամանակ

Ադրբեջանական կողմից առաջարկվող «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու սկզբունքը Բաքվի կողմից ստեղծված արհեստական օրակարգ է` Ժնևյան կոնվենցիաների և դրա լրացուցիչ արձանագրությունների խախտմամբ: Այս մասին Tert.am-ին տված հարցազրույցում ասել է Արցախի ԱԳՆ խոսնակ Արտակ Ներսիսյանը` պատասխանելով հարցին, թե հնարավոր է համարում գերիների փոխանակման հարցում  «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակումը:

«Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև միջպետական հակամարտության ընթացքում պաշտոնական Ստեփանակերտի համաձայնությամբ եղել են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների և պատանդների փոխադարձ ազատ արձակելու դեպքեր։ Որպես օրինակ կարող ենք նշել, որ 1996 թ. մայիսին ռուսական կողմի նախաձեռնությամբ Արցախը, Հայաստանը և Ադրբեջանն իրականացրեցին ռազմագերիների և պատանդների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Արցախը և Հայաստանը Ադրբեջանին հանձնեցին 71 անձանց, իսկ ադրբեջանական կողմը Հայաստանին՝ 39:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է հատկապես ընդգծել, որ Ադրբեջանի կողմից հանձնված հայ պատանդների մեծամասնությունը որևէ առնչություն չունեին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետ: Նրանց շարքում կային անձինք, որոնք տարանցիկ կերպով էին հայտնվել Ադրբեջանի տարածքում և պատանդ վերցվել: Որպես օրինակ՝ Բաքվի օդանավակայանում Վրաստանի երկու քաղաքացիներ՝ հայկական ծագումով Վիլիկ Օգանեսովին և Արտավազ Միրզոյանին պատանդ վերցնելու դեպքն էր, որը քննվել է կամայական ձերբակալման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի կողմից: 1993 թ. սեպտեմբերի 28-ին ընդունված 31/1993 որոշման մեջ ՄԱԿ-ի աշխատանքային խումբը նշեց, որ նրանց ձերբակալումը զուրկ է որևէ իրավական հիմքից և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի խախտում է:

Նշենք նաև, որ 1996 թ. մայիսին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակումից հետո՝ հաջորդած տարիներին գերի ընկած ադրբեջանցի զինծառայողներին կամ պատահաբար սահմանն անցած քաղաքացիական անձանց Արցախի իշխանությունները միակողմանի կարգով իրենց համաձայնությամբ ԿԽՄԿ միջոցով փոխանցել են ադրբեջանական կողմին։

Քանի որ ներկայումս Արցախի տարածքում չկան ո՛չ ռազմագերիներ, և ո՛չ էլ պատանդներ, ապա Ստեփանակերտը չի հանդիսանում տվյալ առաջարկության հասցեատերը։ Խորապես համոզված ենք, որ ռազմագերիների և պատանդների խնդիրը պետք է լուծվի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին խիստ համապատասխան: Ադրբեջանական կողմից առաջարկվող «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու սկզբունքը Բաքվի կողմից ստեղծված արհեստական օրակարգ է` Ժնևյան կոնվենցիաների և դրա լրացուցիչ արձանագրությունների խախտմամբ»,- ասել է Արտակ Ներսիսյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    18 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    19°  11° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: