Արվեստի գործերը`շարֆերի վրա. բացառիկ հարցազրույց Artuyt-ի հիմնադիր Արևիկ Առաքելյանի հետ
Կնոջ տեսքին յուրահատուկ գրավչություն են տալիս ճիշտ ընտրված աքսեսուարներն ու շարֆերը: Ձեռագործ շարֆերի, դրանց ստեղծման և այլ հարցերի շուրջ «Արմեդիա ՏՎԳ»-ն զրուցել է Artuyt-ի հիմնադիր Արևիկ Առաքելյանի հետ:
- Ինչպե՞ս առաջացավ շարֆեր ստեղծելու գաղափարը:
- Ես մասնագիտությամբ արևելագետ եմ, բայց վաղ տարիքից երազել եմ ինչ-որ կերպ կապել արվեստը նորաձևության հետ։ Բազմաթիվ ճանապարհորդությունների արդյունքում հասկացա, որ կիրառական առարկայի միջոցով ավելի դյուրին կարելի է ներկայացնել հայակական արվեստը աշխարհին։ Եվ լինելով արվեստասեր և նորաձևության մեծ երկրպագու՝ որոշեցի շարֆեր ստեղծել արվեստի գործերով։
Ի դեպ, նշեմ, որ Artuyt-ի շարֆերը բատիկա չեն, այլ նկարի բնօրինակը թվայնացնում ենք և մշակելուց հետո տպագրում. բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են։ Երբ կատարեցի ուսումնասիրություն, հասկացա, որ մենք չունենք գլխաշորերի շատ հարուստ պատմություն։ Մտեծեցի՝ ժամանակն է։
Այս մասին կիսվեցի իմ լավ ընկեր՝ Հովհաննես Պետրոսյանի հետ, և նա ասաց «Արի՛ անենք»։ Այսպիսով, 2016 թ.ին հիմնադրվեց «Artuyt»-ը։ Այն հիմնադրվել է նպատակ ունենալով ճանաչելի դարձնել հայկական արվեստը, թե Հայաստանի ներսում, թե նրա սահմաններից դուրս: Մենք ստեղծում ենք շարֆեր հայ ժամանակակից նկարիչների նկարներով և կոլաժներով։
Շարֆը ստեղծվել է ժամանակակից նկարիչ Աշոտ (Դեղձ) Հովհաննիսյանի «Թամբի վրա» նկարի հիման վրա։ Նկարը նկարվել է 1973-1975 թվականներին։
Շարֆը ստեղծվել է ժամանակակից աբստրակցիոնիստ նկարիչ Միհրան Ավետիսյանի «Սիեստա» նկարի հիման վրա։ Նկարը նկարվել է 2002 թվականին։
Շարֆը ստեղծվել է ժամանակակից աբստրակցիոնիստ նկարիչ Միհրան Ավետիսյանի «Նարեկացի» նկարի հիման վրա։ Նկարը նկարվել է 2003 թվականին։
- Պահանջարկը որքանո՞վ է արդարացնում սպասումները:
- Պահանջարկն արդարացնում է մեր սպասումները, իհարկե, քրտնաջան աշխատանքի և անվերապահ նվիրման շնորհիվ։ Անգամ ավելին, Artuyt-ը շատ արագ սիրվեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կողմից:
Հին ժամանակներից ի վեր կնոջ շարֆ կրելը պայմանավորված էր հասարակական ավանդույթներով: Շարֆի փոփոխության մեջ արտացոլվել են կնոջ դերակատարության փոփոխման տարբեր ասպեկտներ: Ոչ միայն շարֆի գույնը, այլև այն կրելու ձևը մատնանշել է կնոջ սոցիալական դիրքը, տարիքը, կարգավիճակը և այլն: Եվ միայն 20-րդ դարում շարֆը կնոջ ուսերին իջավ իբրև եվրոպական հագուստն ամբողջացնող նորաձև աքսեսուար՝ շնորհիվ Փարիզի պճնուհիների: Այդ ժամանակաշրջանից ի վեր շարֆը կնոջ զգեստապահարանի անբաժան մասն է:
Մեզ շատ է ուրախացնում այն փաստը, որ շատ մարդիկ սկսել են ճանաչել մեր նկարիչներին նաև մեր շարֆերի միջոցով և տարբերել նրանց ոճը։
Շարֆը ստեղծվել է ժամանակակից հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Խեցիով վարիացիա Պինտուրիկիոյի ու Ռաֆայելի թեմաներով» կոլաժի հիման վրա։ Կոլաժը ստեղծվել է 1989 թվականին։
- Ի՞նչ պատկերներ են հիմնականում պատվիրում: Մի քիչ պատմեք, խնդրեմ:
- Մեզ չեն պատվիրում պատկերներ, այլ մենք ենք ընտրում և՛ նկարիչներին, և՛ նկարները, և՛ թանգարանները։
Առաջին նկարիչը, ում հետ համագործակցել ենք, աբստրակցիոնիստ Միհրան Ավետիսյանն է, իսկ առաջին թանգարանը՝ Մատենադարանը։ Հետո արդեն համագործակցեցինք Երվանդ Քոչարի, Սերգեյ Փարաջանովի, Երևանի Ժամանակակից Արվեստի, Էջմիածնի թանգարանների, Գրատպության թանգարանի, Պատմամշակութային Արգելոցի թանգարանների հետ։ Իսկ անհատ նկարիչներից ունենք հավաքածուներ Կարեն Սմբատյանի, Սոնա Բանոյանի, Տաթև Ղամբարյանի նկարներով։
Շարֆը ստեղծվել է ժամանակակից նկարիչ Գայանե Խաչատուրյանի «Դիմակահանդես Մուշտաիդ» նկարի հիման վրա։ Նկարը նկարվել է 1981 թվականին։
Շարֆը ստեղծվել է ժամանակակից հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Ես վաճառեցի իմ ամառանոցը» կոլաժի հիման վրա։ Կոլաժը ստեղծվել է 1985 թվականին։
Շարֆը ստեղծվել է ժամանակակից գեղանկարիչ Կարեն Սմբատյանի «Կապույտի և դեղինի կոմպոզիցիա» նկարի հիման վրա։ Նկարը նկարվել է 2006 թվականին։
Մենք նաև 2017թ.-ից սկսած տարին երկու անգամ մասնակցում ենք Միլանի նորաձևության շաբաթվան։ Ցուցադրվում ենք TB Studio Milano showroom -ում։ Այստեղ մենք ցուցադրում ենք մեր 100% բնական մետաքսյա հավաքածուները, որոնք արտադրում ենք Իտալիայում։
Շարֆը ստեղծվել է ժամանակակից հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Վարիացիա Պինտուրիկիոյի ու Ռաֆայելի թեմաներով» կոլաժի հիման վրա։ Կոլաժը ստեղծվել է 1989 թվականին։
Զրուցեց Ռոզի Միքայելյանը
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ