ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Խավիարային դիվանագիտությունն» ու Ադրբեջանի կողմից կաշառված Լուկա Վոլոնտեն (տեղեկանք)

Հունիսի 3-ին Միլանի Արդարադատության պալատում սկսվել է Եվրոպական խորհրդի իրավական հարցերի և մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի դատավարությունը:

Իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն «խավիարային դիվանագիտության» սկանդալի մասնակիցներից է: Նա մեղադրվում է Ադրբեջանից 2.4 մլն եվրո ստանալու մեջ: Այդ գումարը նա ծախսել է ԵԽԽՎ մի շարք պատգամավորների կաշառելու համար, որպեսզի տապալեն Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին զեկույցը 2013թ. հունվարին: 

Ո՞վ է Լուկա Վոլոնտեն

Լուկա Վոլոնտեն բազմաթիվ կապեր ունեցող փորձառու քաղաքական գործիչ է: Ծնվել է 1966 թ. Սարոննո քաղաքում: Երիտասարդ տարիներին միացել է «Հաղորդակցություն և ազատություն» իտալական կաթոլիկ շարժմանը: 1996 թվականին Իտալիայի խորհրդարան է մտել որպես Սիլվիո Բերլուսկոնիի կառավարությանն հարող Քրիստոնիա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ:

2011-2013 թթ. նա ԵԽԽՎ-ում Իտալիայի լիիրավ ներկայացուցիչներից էր: Այդ տարիներին նա նաև ղեկավարել է ԵԺԿ խմբակցությունը:

«Խավիարային դիվանագիտություն»

«Խավիարային դիվանագիտություն» եզրույթն առաջին անգամ օգտագործվել է 2012 թվականին Եվրոպական կայունության նախաձեռնության «European Stability Initiative (ESI)» հրապարակած զեկույցում: Այն վերնագրված էր «Խավիարային դիվանագիտություն. ինչպե՞ս Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին»: Զեկույցում այս եզրույթը օգտագործվում էր մատնանշելու ադրբեջանական պաշտոնյաների թանկարժեք նվերներն օտարերկրյա քաղաքական գործիչներին:

Եվրոպական կայունության նախաձեռնության աղբյուրների համաձայն, ինչպես Խորհրդարանական ասամբլեայում, այնպես էլ քարտուղարությունում կա մարդկանց խումբ, որոնք որպես նվեր ադրբեջանական իշխանություններից ստանում են առնվազն կես կիլոգրամ սև խավիար (շուկայում գինը 1300 եվրոյից ավելի է) տարվա մեջ 4 անգամ: Բազմաթիվ գործիչներ հրավիրվում են Բաքու և այդ այցերի ընթացքում խավիարի հետ միասին ստանում են նաև այլ թանկարժեք նվերներ:

Բեռլինում գտնվող Կայունության եվրոպական ինստիտուտի քաղաքական խորհրդատու Հերալդ Կնաուսի խոսքով` ամեն տարի Եվրոպայի խորհրդի 50-60 պատգամավոր է հրավիրվում Ադրբեջան: Նրանց տեղավորում են լյուքս համարներում, հազարավոր եվրոների հասնող թանկարժեք նվերներ են տալիս:

Ավելին, Եվրոպայի Խորհրդում Բաքվի նախկին ներկայացուցիչ Արիֆ Մամադովի խոսքով` ադրբեջանական դեսպանատանը կան հատուկ փոքրիկ սենյակներ, որտեղ պահվում են նվերները՝ խավիար և տարբեր չափսերի գորգեր: Նվիրվող գորգերի արժեքը կախված է քաղաքական գործչի պաշտոնից:

Ինչո՞ւմ է մեղադրվում Վոլոնտեն

Իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեի գործը դարձել է Եվրոպական խորհրդի պատմության մեջ ամենաաղմկահարույց կոռուպցիոն սկանդալներից մեկը:

Լուկա Վոլոնտեն մեղադրվում է Ադրբեջանից  ավելի քան 2 մլն եվրո կաշառք ստանալու մեջ։ «Եվրոպական կայունության նախաձեռնություն» հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված «Խավիարային դիվանագիտություն» զեկույցի երկրորդ մասում նշվում է, որ Վոլոնտեն ադրբեջանական աղբյուրներից 2012-14թթ. ստացել է մոտ 2 մլն եվրո կաշառք՝ տարբեր հիմնադրամների հաշվին արված փոխանցումներով:

Ստացված միջոցների մի մասը նա փոխանցել է այլ պատգամավորների: Այդ պատգամավորները Եվրոպայի խորհրդում 2013թ.-ին դեմ են քվեարկել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները դատապարտող բանաձևին:  

2013թ․-ին ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը, որը պատրաստել էր գերմանացի պատգամավոր, սոցիալիսների խմբի անդամ Քրիստոֆ Շտրասերը։

Ադրբեջանի իշխանությունները Վոլոնտեին հանձնարարել են ձայներ բերել հօգուտ Ադրբեջանի։ Վոլոնտեն նաև ստացել է ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի աջակցությունը՝ պառակտել սոցիալիստների խմբին ու տապալել զեկույցը։ Զեկույցն ի վերջո մերժվել  է 125 դեմ, 79 կողմ ձայներով։

Հետաքննության ընթացքում Վոլոնտեն խոստովանել է, որ 2.4 միլիոն դոլար է ստացել ադրբեջանական պատվիրակության անդամ Էլխան Սուլեյմանովից:  Վոլոնտեի վճարումները կատարվել են բրիտանական չորս ընկերությունների միջոցով:

Իր դեմ առաջադրած մեղադրանքներն ընդունելուց բացի, Վոլոնտեն նաև համաձայնել էր համագործակցել հետաքննության հետ և նշել էր եվրոպական մի շարք քաղաքական գործիչների անուններ, որոնք լոբբինգ էին իրականացրել ադրբեջանական իշխանությունների համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: