ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները վերահաստատել են հակամարտությունները խաղաղ լուծելու հանձնառությունը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան  Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Հանդիպման արդյունքներով Մնացականյանը մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով.

«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել իմ լավ բարեկամին և գործընկերոջը՝ Դավիթ Զալկալիանիին: Մենք այս մեկ տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ առիթներ միմյանց հետ շփվելու և քննարկելու մեր օրակարգի բազմաթիվ հարցեր: Շփումների և անմիջապես միմյանց հասանելի լինելու խնդիր երբևէ չենք ունեցել, և շատ շնորհակալ եմ Դավիթին այս աշխատելաոճի համար: Եվ այժմ տեղի է ունենում իմ պաշտոնական այցը Վրաստան, որը շատ լավ առիթ է, որպեսզի մենք կարողանանք ամփոփ և համապարփակ ձևով անդրադառնալ մեր երկկողմ օրակարգին: 

Ցանկանում եմ ընդգծել մեր բավարարվածությունը այն բավականին բարձր դինամիկայի առնչությամբ, որն առկա է մեր հարաբերություններում, շփումներում, մեր համագործակցության մեջ: Մեր վարչապետները շատ ակտիվ երկխոսության մեջ են միմյանց հետ: Մի քանի փոխայցելություններ են տեղի ունեցել: Մեր նախագահները շատ ակտիվ շփվում են միմյանց հետ: Մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցավ Հայաստան - Վրաստան  միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը բավական բովանդակալից էր և ծավալուն: Անդրադարձ է կատարվել բազմաթիվ հարցերի և ծրագրվել են բոլոր ոլորտներում համագործակցության աշխատանքները: Որպես կառավարություններ՝ մենք նաև փորձում ենք խթանել բոլոր շփումները բիզնես ոլորտի, քաղհասարակության շրջանակներում:   

Շատ էական է համագործակցության միջխորհրդարանական հարթակը: Մենք մեր կողմից փորձում ենք մեր ներդրումն ունենալ, արտաքին ոլորտի պատասխանատուների, արտաքին ոլորտի գերատեսչությունների մակարդակով ակտիվ պահել այդ երկխոսությունը և համագործակցությունը: 

Սպասում եմ իմ գործընկերոջը Հայաստանում պատասխան այցով: 

Այս ամենն իր ամբողջության մեջ  արտահայտում է մեր մտադրությունների լրջությունը և պատասխատավությունը՝ որպես երկու հարևան պետություն, երկու ժողովուրդ, որոնք բազմադարյա պատմական արժեքային հիմքերի վրա կառուցած հարաբերություններ ունեն, առաջ տանելու այս հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների, մեր երկրների, բայց նաև ամենակարևորը՝ ի ամրապնդումն մեր տարածաշրջանային համագործակցության և անվտանգության, որը մեզ համար շատ կարևոր խնդիր է: 

Մենք նաև փոխանակեցինք մեր մոտեցումները և տեսակետները տարբեր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են տարածաշրջանային անվտանգությանը: Ցավոք, մենք դեռևս տարածաշրջանում ունենք չկարգավորված հակամարտություններ: Մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը հակամարտությունների լուծմանը բացառապես խաղաղ ճանապարհով, նաև այն ըմբռնումը, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները և իր բանակցային շրջանակը, որի մեջ տեղի է ունենում խաղաղ կարգավորում: Վերահաստատեցինք մեր մտադրությունը՝ ձևավորված շրջանակներում և ձևավորված բանակցային հարթակներում աջակցելու խաղաղ կարգավորման գործընթացներին։ 

Մենք ունենք շատ լավ համագործակցություն միջազգային բազմաթիվ հարթակներում և ևս մեկ անգամ վերահաստատեցինք մեր մտադրությունը համատեղ աշխատանքով էլ ավելի խորացնել նման համագործակցությունը։ 

Մենք բավական երկար խոսեցինք օրակարգային այլ հարցերի շուրջ և շարունակելու ենք քննարկումներն օրվա ընթացքում։ Արդեն տեսաք՝ որքան ժամանակ պահանջվեց արտահայտելու, թե ինչ ենք քննարկել, որը կրկին ցույց է տալիս, թե որքան լայն է հարցերի շրջանակը, որը միավորում է մեզ՝ Հայաստանին և Վրաստանին։ 

Եվս մեկ անգամ խորապես շնորհակալ եմ, Դավի՛թ, շատ ջերմ հյուրընկալության համար»:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: