ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանակերտում կկայանա Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

 

Վաղը՝ օգոստոսի 6-ին՝ ժամը 21:00-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունենալու Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և ավելացրել, որ բացման արարողությունը կազմակերպվելու է բարձր մակարդակով. որոշ դրվագներով Համահայկական 7-րդ խաղերը գերազանցելու են նախորդ խաղերին:
Արցախում խաղերի անցկացման վերաբերյալ երբևիցե մտավախություն չի եղել: Դեռևս 5 տարի առաջ իմ անձնական որոշումն է եղել Համահայկական 7-րդ խաղերն անցկացնել այստեղ, քանի որ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները մեզ համար 1 ընդհանուր հայրենիք են: Բացմանը տոնական շքերթին հաջորդելու է համերգային ծրագիր: Մուտքը մեր հայրենակիցների համար լինելու է ազատ, և ես սիրով բոլորին հրավիրում եմ մարզադաշտ՝ դիտելու հանդիսավոր բացումը»,- նշել է Ի. Զաքարյանը:
Նրա խոսքով՝ Համահայկական 7-րդ խաղերին ընդգրկված է աշխարհի 35 երկրների 161 քաղաքների ավելի քան 5244 մասնակից:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2025
       
    24.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: