ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնարավոր է՝ Պակիստանը Աֆղանստանի սահմանից զորքերը տեղափոխի Հնդկաստանի սահման

mirnews.su

Պակիստանը կարող է զորքերն Աֆղանստանի սահմանից տեղափոխել իր արևելյան սահման ՝ կապված Հնդկաստանի որոշման հետ՝ վերացնելու Ջամու և Քաշմիր նահանգի հատուկ սահմանադրական կարգավիճակը: Ինչպես երեքշաբթի օրը հաղորդել է The New York Times- ը, այդպիսի հնարավորությունը չի բացառել ԱՄՆ-ում Պակիստանի դեսպան Ասադ Մաջիդ Խանը:

«Եթե իրավիճակը սրվի արևելյան սահմանում, ապա մենք ստիպված կլինենք իրականացնել զորքերի տեղափոխում, - ասել է նա: Այս պահի դրությամբ մեզ միայն անհանգստացնում է այն, ինչ կատարվում է մեր արևելյան սահմանում»:

Այս կապակցությամբ պարբերականը նշել էր, որ Քաշմիրի պատճառով Պակիստանի եւ Հնդկաստանի հարաբերությունների լարվածության պայմաններում աֆղանական սահմանից պակիստանյան զորքերի տեղափոխման հնարավորությունը կարող է նոր տարր մտցնել [թալիբների հետ] խաղաղ բանակցություններում, որոնք, ենթադրաբար, եզրափակիչ փուլում են և պետք է դադարեցնեն Աֆղանստանում գրեթե 2 տասնամյակ տեւած ամերիկան ռազմական միջամտությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: