Հայաստանը, երկրորդ տարին անընդմեջ, ճանաչվել է ռուս զբոսաշրջիկների համար լավագույն այցելության վայր. գնված ավիատոմսերի 8,5%-ի ուղղությունը Հայաստանն է: Այդ մասին են վկայում ճանապարհորդությունների կազմակերպման OneTwoTrip ծառայության ուսումնասիրությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երկրորդ և երրորդ տեղում են Իտալիան ու Թուրքիան: Վրաստանը, չնայած ՌԴ հետ ուղիղ ավիահաղորդակցության բացակայությանը, շարունակում է մնալ ռուս զբոսաշրջիկների համար ամենացանկալի տասը երկրների ցանկում:
Առաջին արտասահմանյան ուղղությունների տասնյակում հայտնվել են նաև Իսպանիան, Ուզբեկստանը, Գերմանիան, Տաջիկստանը, Ֆրանսիան և Ղրղզստանը: