ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Սեպտեմբերի 21-ին Հադրութի շրջանի Տող գյուղում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարվա փառատոնը հետաքրքիր դարձնելու նպատակով նախատեսվում է մի շարք նորություններ ընդգրկել ծրագրում:
«Որոշակի փոփոխություններ են կատարվելու՝ կապված փառատոնի տարածքում գործող սննդի կետերի հետ: Այդ առումով ստեղծվելու են ավելի հարմարավետ պայմաններ այցելուների համար: Բացի դրանից, փոփոխություն է լինելու համերգային ծրագրում: Հուսով ենք՝ կընդլայնվի նաև գինեգործների թիվը: Աշխատանքներ են իրականացվում ոչ միայն  թվի, այլև աշխարհագրության ընդլայնման նպատակով: Համապատասխան կազմակերպությունների կողմից բանակցություններ են տարվում տարբեր երկրներից բրենդներ ներգրավելու ուղղությամբ»,- նշել է Ա. Գրիգորյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: