ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատրուշեւը Բաքվում կոնսուլտացիաներ կանցկացնի անվտանգության հարցերի շուրջ

kremlin.ru

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը սեպտեմբերի 4-ին կայցելի Ադրբեջան, որտեղ ռուս-ադրբեջանական կոնսուլտացիաներ կանցկացնի անվտանգության հարցերի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 3-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունում:

«Սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը կայցելի Ադրբեջանի Հանրապետություն: Բաքվում Պատրուշեւն անվտանգության հարցերի շուրջ ռուս-ադրբեջանական կոնսուլտացիաներ կանցկացնի Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ոոսուբովի եւ երկու երկրների մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ»,-ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    12 C°
     
    18°  12° 
    07.05.2024
    19°  10° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: